«Տեսակետ» մամուլի ակումբ - Հունիս

«Տեսակետ» մամուլի ակումբի հասցեն է` Արշակունյաց 2, Մամուլի շենք, 13-րդ հարկ


Հունիսի 15-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը: Թեման՝ «Ազգային գրադարանին Ազգային գրապալատի միացման աշխատանքների ամփոփում: Գրադարանի ներկայիս վիճակը, ընթացիկ և հետագա ծրագրերը»:

Ժամը 13.00 հյուրն է Արցախի Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Թեման` «Այս տարվա հունիսի վերջին պեղումներ կսկսվեն Արցախի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղի Վաճառի Սուրբ Ստեփաննոսի դամբարանում (5-6-րդ դարեր): Մինչ այսօր պեղվե՞լ է արդյոք նշված տարածքը, ո՞րն է դրա առանձնահատկությունը, և ի՞նչ ակնկալիքներ ունի բանախոսը պեղումներից»:

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»:  

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ