«Տեսակետ» մամուլի ակումբ - Հունիս

Հունիսի 12-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են 1982-90 թթ. Երևանի գլխ. ճարտարապետ, պրոֆ. Գուրգեն Մուշեղյանը և հրապարակախոս, տնտեսագետ Սուրեն Սարգսյանը: Թեման` «Ինչու է աղմկում… մետրոն: Արդեն 28 տարի է, ինչ մետրոյի նոր կայարաններ չեն կառուցվել. պատճառները: Բանախոսները հանդես կգան Երևանի մետրոյի զարգացման վերաբերյալ կոնկրետ առաջարկներով»:

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»:  

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ