«Տեսակետ» մամուլի ակումբ - Հունիսի 10-ին

«Տեսակետ» մամուլի ակումբի հասցեն է` Արշակունյաց 2, Մամուլի շենք, 13-րդ հարկ


Հունիսի 10-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Ստեփանակերտի Գյուրջյանի անվ. արվեստի դպրոցի տնօրեն Էվելինե Լալայանը (Արցախ), դաշնակահար Վիլեն Լալայանը (Արցախ), «Իզաբել» շնորհալիների կենտրոնի հիմնադիր, տնօրեն Մարիետա Ավագյանը և Օպերայի և բալետի ազգ. ակադեմիական թատրոնի մեներգչուհի, միջ. մրցույթների դափնեկիր, «Շնորհալիներ 2017» փառատոնի կազմկոմիտեի նախագահ Լիլիթ Գրիգորյանը: Թեման` «Հունիսի 11-ին Երևանում կանցկացվի ՀՀ մարզերում և Արցախի շրջաններում անցկացված հանրապետական փառատոն-մրցույթի` «Շնորհալիներ 2017»-ի հաղթող մասնակիցների գալա համերգը, որին միայն Արցախից մասնակցելու են եկել 100 պատանիներ ու աղջիկներ` 8-18 տ.: Համերգն անցկացվելու է «Իզաբել» կենտրոնի 25-ամյակին ընդառաջ և նվիրվելու է Շուշիի ազատագրման 25-ամյակին: Փառատոն-մրցույթի անվանակարգերը, նպատակը, կենտրոնի հետագա ծրագրերը»:


Ժամը 13.00 հյուրն է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը: Թեման` «Նշված ոլորտների խնդիրներից մինչև համայնքների խոշորացում, հակակոռուպցիոն մարմնի ստեղծում, պետական գույքի մասնավորեցում և այլն հարցեր»:

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»:  

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ