«Տեսակետ» մամուլի ակումբ - «Ավիափոխադրումներ կարելի է անել այն դեպքում, երբ այլ ելք չի լինում». Henaran.am

 «Երկաթուղին միակ տրանսպորտային  ճանապարհը չէ, որի միջոցով մենք համագործակցում ենք ԵՏՄ երկրների հետ: Եթե այդպես լիներ, մեր տնտեսությունը պարզապես կաթվածահար կլիներ:  Այլընտրանքն  այն է, որը նոր պիտի ստեղծվի, իսկ լաստանավերով փոխադրումներ իրականացրելը բոլորովին էլ այլընտրանք չէ, որն այսօր մե առաջարկում են», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեակետ հայտնեց «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը:

 

Վերջինս շեշտեց՝ հեռուստաընկերությամբ հաճախ  էին   ներկայացնում, թե ինչպես են Լարսում մեքենաները կիլոմետրերով  հերթ կանգնում: Բայց հիմա արդեն մեկ օր են հերթ կանգնում: Ըստ բանախոսի՝ աա եղի ունեցավ  այն բանից հետո,  երբ ՌԴ-Թուրքիա հարաբերություններըվատթարացան:

 

«Դրանից, փաստսորեն, մենք շահեցինք: Լարսը որպես տրանսպորտային կոմունիկացիա դիտարկելը ճիշտ չէ: Դա ռազմական նշանակության ճանապարհ է եղել: Իսկ հիմա դա հանգամանքներից ելնելով է դարձել բերնափոխադրումների համար նախատեսված ճանապարհ: Ամեն դեպքում, այս էտապում, հաշվի առնելով այն, որ մենք անդամակցում ենք ԵՏՄ-ին,  դա մեզ հնարավորություն է  տալիս օգտագործել փոխադարձ շահերը.  այժմ հնարվորություն է ընձեռվել Աբխազիայով անցնող բեռնափոխադրումների ճանապարհ ստեղծել»: 

 

Գագիկ Աղաջանյանը հույս հայտնեց, որ ՌԴ-ն կբանակցի Վրաստանի հետ այս ուղղույամբ ու , միգուցե,  այդ  գաղափարը կյանքի կոչվի, ապա հավելեց՝ նրանք, ովքեր ասում են՝ ավիափոխադրումները ևս կարող են ձեռնտու լինել, սխալվում են:

 

«Ավիափոխադրումներ կարելի է անել  այն դեպքում, երբ այլ ելք, այլ ճանապարհ չկա, քնի որ դա բացարձակապես ձեռնտու չէ բեռնափոխդրումներ  անելու համար», – նշեց բանախոսը:

 

 

Նյութը՝ http://henaran.am/290468.html#sthash.HWpznZiQ.dpuf

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»:  

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ