«Տեսակետ» մամուլի ակումբ - Հայաստանում հանքարդյունաբերությունը սպառնում է շրջակա միջավայրին. բնապահպաններ

Հայաստանում շրջակա միջավայրին մեծ վտանգ է սպառնում հանքարդյունաբերությունը. Շրջակա միջավայրի պահպանության և բնապահպանի միջազգային օրն այս մասին լրագրողների հետ զրույցում կրկին ահազանգեցին բնապահպանները:

 

«Առողջ միջավայր» հ/կ-ի ներկայացուցիչ, բնապահպան Մովսես Մանուկյանը նկատեց, հանքարդյունաբերությունը Հայաստանում շատ կոռումպացված ոլորտ է, այստեղ ով ցանկանում է, կարողանում է դրանով զբաղվել:

 

«Հանուն մարդկային կայուն զարգացման» կազմակերպության ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանն էլ նշեց, որ բոլոր ուսումնասիրություններն ասում են, որ հանքարդյունաբերությունը ամենամեծ վնաս է տալիս Հայաստանին: Նա նկատեց, որ ամենաշատը դրանից տուժել են Լոռու և Սյունիքի մարզերը:

 

«Զարմանալի է, որ երբ նայում ենք կառավարության ընտրած գերակա ուղիները՝ մաքուր գյուղատնտեսությունը, տուրիզմը, հանքարդյունաբերությունը, ապա տեսնում ենք, որ հանքարդյունաբերությունը այն երկուսը լրիվ քոքից կտրում է»,- ասաց նա:

 

Կարինե Դանիելյանը նաև նշեց, որ իրենք շատ են պայքարում հանքարդյունաբերությանը զարկ տալու դեմ, սակայն, ցավոք, չեն կարող ասել, որ դրական արդյունքի են հասել:

 

Նա դրական է համարում այն, որ բավական փորձ են ձեռք բերվել կանաչ տնտեսության ոլորտում: «Կարևոր է, որ դա ընդլայնվի, շարունակվի»,- ասաց նա:

 

Կարինե Դանիելյանը նաև իր մտահոգությունը հայտնեց Էկոլոգիական կրթության նկատմամբ կրթության և գիտության նախարարության դիրքորոշումից: Նշեց, որ նախարարությունն արդեն քանի անգամ է մերժում է իրենց ցանկությունը՝ դպրոցական դասագրքերում էկոլոգիա առարկա դասավանդելը:

 

ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Աիդա Իսոյանն էլ նշեց, որ բնապահպանության վիճակը չի փոխվի, մինչև չհետևենք, թե կան իրավական ակտեր, արդյոք այդ ակտերը գործու՞մ են, թե ոչ:

 

«Ոչ մի բան մենք չենք ունենա, եթե հասարակությունն իր կարծիքը չարտահայտի»,- ասաց նա՝ նշելով, որ իրավակիրառ պրակտիկան է պակասում:

 

 

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»:  

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ