«Տեսակետ» մամուլի ակումբ - «Արցախի թիկունքում որեւէ մեկը հարց չի լուծելու». Գառնիկ Իսագուլյան. Առավոտ

ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի համեմատությամբ, Ադրբեջանում տիրող դեգրադացիային զուգահեռ Արցախի Հանրապետությունում վեջին տասը տարիներին տնտեսական աճը տասը տոկոսից պակաս չի եղել: «Արցախում տեղի են ունենում բավականին լուրջ տնտեսական գործընթացներ, քաղաքական կայուն իրավիճակ է»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց պարոն Իսագուլյանը: Նրա խոսքով, Մինսկի խմբի համանախագահ երկրներն էլ սկսել են օբյեկտիվ հայտարարություններ անել, ինչը ՀՀ-ում տարբեր պետական պաշտոնյաների կողմից սխալ է մեկնաբանվում. «Հայտարարում են, թե տեսնում եք՝ հասանք նրան, որ հակաադրբեջանական հայտարարություններ են անում, հակաադրբեջանական չէ, պարզապես հիմա տալիս են օբյեկտիվ գնահատական:

 

Մեզ մոտ նման հայտարարությունները տեղին չեն»: Նա նաեւ նկատեց, որ բոլորը Հայաստանին ու Ադրբեջանին են ներկայացնում որպես կոնֆլիկտի կողմ, բայց իրականում Հայաստանը Արցախի կողքին է, ոչ թե փոխարինում է Արցախին: Եվ այդ առումով Սերժ Սարգսյանին մեղադրել տարբեր փաստաթղթերում առկա զիջումների համար, ավելորդ արտահայտություններ են, որոնք հասնում են Արցախ ու տրամադրություններ են առաջացնում, որոնք ամենեւին ցանկալի չեն. «Այն տարածքների մասին, որ խոսում ենք, այնտեղ բավականին լուրջ ծրագրեր են իրականացվում…Հյուսիսային ճանապարհ է կառուցվում, բոլոր նշված տարածքներում աշխատանքներ են կատարվում, դպրոցներ, մանկապարտեզներ, աշխատատեղեր, տարբեր կարգի խնդիրներ են լուծվում»:

 

Նրա խոսքով, տարածքների զիջման մասին ոչ Հայաստանում, ոչ Արցախում խոսք չկա. «Ոչ մեկը չի պատրաստվում որեւէ բան զիջել, ոչ մի պարագայում»: Մեր հարցին, չե՞ք կարծում, որ տարածքների վերադարձման մասին քննարկումները սկսվեցին Սերժ Սարգսյանի՝ ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցից հետո, երբ անդրադարձավ յոթ տարածքների վերադարձման փաստաթղթի մասին, պարոն Իսագուլյանը պատասխանեց. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ի տարբերություն շատերի, անկեղծորեն ասում է այն, ինչը քննարկման նյութ է դարձել փաստաթղթերում, ամեն անգամ կրկնում է, որ Արցախի թիկունքում որեւէ մեկը հարց չի լուծելու: Հայաստանը Արցախի կողքին է, բայց Արցախի փոխարեն չէ»:

 

 

 

 

Ամբողջական հոդվածը 

 

Օգոստոսի 24-ին, ժամը 12.00 Արշակունյաց 16 Ա շենք, բն. 3 հասցեում (1-ին մուտք, 2-րդ հարկ) «Տեսակետ» մամուլի ակումբը կազմակերպում է արտագնա ասուլիս: Բանախոսը՝ փաստաբան Արման Թամրազյան: Թեման՝ «Նոր բացահայտումներ, նոր տեսագրություններ և նոր մեղադրանքներ՝ 2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործի հետ կապված, որտեղ ակնհայտ կերպով խախտվել են Գասպարյանի իրավունքները, և վարույթն իրականացնող մարմինը կայացրել է ապօրինի որոշումներ»: Ասուլիսին ներկա կլինի նաև Կարեն Գասպարյանը:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 23-44-29

Օգոստոսի 22-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբը Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (Արամի 1) կազմակերպում է արտագնա ասուլիս: Բանախոսներն են ՀՀ վաստակավոր արտիստ, «Գութան» փառատոնի հիմնադիր Արսեն Գրիգորյանը, «Ակունք» ազգագրական համույթի հիմնադիրներից Սարգիս Բաղդասարյանը, «Նուբար» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Լուսինե Նազարյանը, «Սասնա ծռեր» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Հովհաննես Մկրտչյանը, «Արեգ» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Արտավազդ Այվազյանը և «Սեբաստացիներ» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Հայարփի Անանյանը: Թեման՝ «Օգոստոսի 23-ին արդեն 6-րդ անգամ կանցկացվի «Գութան» Հայաստանի երգի-պարի ամենամյա փառատոնը, որն այս անգամ նվիրված է Կոմիտասի 150-ամյակին: Որո՞նք են այս տարվա փառատոնի առանձնահատկությունները, ի՞նչ նպատակ ունի այն, ովքե՞ր են մասնակցում և այլն: Փառատոնի ընթացքում կներկայացվեն Կոմիտասին նվիրված 5 կարճամետրաժ ֆիլմեր»:

Օգոստոսի 20-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է փաստաբան Արման Թամրազյանը: Թեման՝ «2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործով` Կ. Գասպարյանի խախտված իրավունքների և վարույթն իրականացնող մարմնի ակնհայտ ապօրինի որոշումների մասին»: Ասուլիսի ընթացքում կցուցադրվեն թեմային առնչվող տեսագրություններ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ