«Տեսակետ» մամուլի ակումբ - Հունիս

Հունիսի 1-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: Թեման` «Արցախյան հիմնախնդիր. վերջին գործընթացներն ու հնարավոր զարգացումները»:


Ժամը 13.00 հյուրերն են ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը և Լուսինե Զաքարյանի կենսագիր Սերգեյ Մանվելյանը: Թեման` «Այսօր` հունիսի 1-ին, Լուսինե Զաքարյանը կդառնար 80 տարեկան: Բանախոսները կանդրադառնան սիրված երգչուհու կյանքին ու գործունեությանը` նորովի գնահատելով նրա վաստակը: Կքննարկվի Լ. Զաքարյանի տուն-թանգարան ստեղծելու հարցը, ինչպես նաև կցուցադրվեն նրա անձնական իրերից մի քանի մասունքներ»:

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»:  

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ