«Տեսակետ» մամուլի ակումբ - Հայկական ընտանիքների 60%-ում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնությունը նորմալ երևույթ է. Ահարոն Ադիբեկյան

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով հայկական ընտանիքներում երեխաների նկատմամբ բռնությունների մասին, ասաց, թե հայկական ընտանիքների 60 տոկոսում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնությունը նորմալ երևույթ է համարվում:

Նա գլոբալ խնդիր համարեց աշխարհի ծերացումը: Ըստ նրա՝ հարց է առաջանում, թե հին սերնդին ո՞վ է կերակրելու, եթե սերունդ չկա:

Չինաստանն իր «մի տուն, մի երեխա» քաղաքականություն է որոշում փոխել, քանի որ որոշ ժամանակ անց այնտեղ 4 հարյուր մլն թոշակառու լինելու: Բացի սա, աշխարհում քչանում են քրիստոնյաները, շատանում են մահմեդականները, ինչը նույնպես աշխարհի զարգացման վրա բացասական ազդեցություն է ունենալու: ՄԱԿ-ում ծրագիր կա, որ երեխայի հիմնական զարգացումը պետք է լինի ընտանիքը, հոր կերպարը: Կինը ձգտում է ունենալ ամուսին հոր նման, տղան ցանկանում է նմանվել հորը, եթե հոր կերպարը վատը լինի, դա լուրջ խնդիր է ստեղծում: Համասեռամոլության, հոգեկան շեղումների, հանցագործությունների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 75 տոկոսը հայր ծնող չի ունեցել»,- ընդգծեց նա:

 

Նյութն ամբողջությամբ՝ http://www.tert.am/am/news/2017/05/30/adibekyan/2387619

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»:  

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ