«Տեսակետ» մամուլի ակումբ - Սկլերոզն ամենևին էլ հիշողության կորուստը չէ.Նյարդաբան.asekose.am

Մայիսի 27-ը Ցրված սկլերոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Առաջին անգամ այս հիվանդությունն արձանագրվել է 1835թ. ֆրանսիացի բժիշկ Ժ. Կրյուվելյեի կողմից։ Ցրված սկլերոզը քրոնիկ աուտոիմունային հիվանդություն է, որի ժամանակ վնասվում է ուղեղի (ինչպես գլխուղեղի, այնպես էլ ողնուղեղի) նյարդային հանգույցների միելինային թաղանթը։ Այս հիվանդության առաջացման պատճառները դեռևս հայտնի չեն։

 

«Ցանկացած հյուսվածք որ կորչում է, սպի է առաջանում և այդ գործընթացը կոչվում է սկլերոզ: Այսինքն, նորմալ հյուսվածքը կորցնում ենք, դրա փոխարեն առաջանում է սպիական հյուսվածք: Սա բորոբոքային ձեռքբերովի հիվանդություն է: Մեծ դեր են խաղում գենետիկական նախատրամադրվածությունը, ոչ թե ժառանգումը, արտաքին միջավայրի գործոնները, աշխարհագրական դիրքը: Ուղեղում առաջանում են բորբոքային օջախներ, որոնց պատճառը իմունիտետն է: Օրգանիզմում վնասվածը վերականգնելու հնարավորությունը 100 տոկոսանոց չէ: Հիվանդությունը կարող է կրկնվել և մարդը կարող է վատանալ ցանկացած պահի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Էրեբունի» ԲԿ նյարդաբանության բաժնի վարիչ Նունե Եղիազարյանը՝ ընդգծելով.

 

«Ցրված սկլերոզ ունեցող հիվանդները ամենևին էլ հիշողության խանգարումներով չեն տառապում: Իհարկե, սա կարող է կազմել հիվանդության դրսևորման մեկ մասը, բայց դա լինում է հիվանդության շատ ուշ փուլերում»:

Բժշկի փոխանցմամբ՝ հայտնի է, որ ծխողների մոտ հիվանդությունը շատ ավելի վատ է ընթանում:  Լավ է ընթանում վիտամին D-ի  նորմալ քանակի դեպքում: Հիվանդությունն ախտահարվում է երիտասարդ տարիքում, այն առաջացնում է հաշմանդամություն՝ հիվանդության սկզբից մոտ 20 տարի հետո:

Ենթադրվում է, որ ինչ-որ ժամանակ օրգանիզմը հանդիպել է վիրուսի կամ բակտերայի, որը կառուցվածքով նման է եղել հյուսվածքի, ու սկսել է շփոթել՝ չկարողանալով ընկալել ու անընդհատ փորձում է քայքայել ու հանել օրգանիզմից՝ որպես օտարի:

 

«Բուժման համար օգտագործում ենք բարձր դոզայով հորմոններ, տալիս ենք դեղեր, որոնք փոխում են մարդու իմունիտետը՝ բորբոքային տեսակից հակաբորբոքային դարձնել: Սա հնարավորություն կտա պակասեցնել հետագա գրոհները կամ ընդհատել»,-նշեց Նունե Եղիազարյանը:

Նյարդաբանի փոխանցմամբ՝ հիվանդությունն այսօր հաճախակի է դարձել ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:

 

 

 

Աղբյուր

 

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»:  

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ