«Տեսակետ» մամուլի ակումբ - Ժողովո՛ւրդ, մենք կանգնած ենք մահվան եզրին, պետք է կռվենք թուրքի դեմ

Մոտենում է հայոց պատմության ամենամեծ տոներից մեկը՝ Մայիսի 28-ը: Պատմաբան  Էդիկ Մինասյանի բնորոշմամբ՝ այն անկախ պետականության հրաշքն էր.

 

«Հերոսամարտերը մեր պատմության մեջ նոր փուլ բացեցին: Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ ժողովուրդը գաղթականների մեծ հոսքով մի կերպ Արարատյան դաշտ էր հասել, իսկ թուրք հրոսակները շարունակում էին պանթյուրքիստական ծրագիրը նաև արևելյան Հայաստանում իրագործել: Սակայն, հուսալքված մեր ժողոուրդն իր մեջ ուժ գտավ և կարողացավ դիմագրավել անարգ թշնամուն ու փայլուն հաղթանակ տանել: Սա հայրենական պատերազմ էր, որի նշանաբանը միասնությունն էր»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատմաբան Էդիկ Մինասյանը՝ հավելելով.

 

«Բազմաթիվ արխիվային փաստաթղթեր, հուշեր են պահպանվել, այդ թվում կաթողիկոս Գևորգի հայտնի խոսքերը: Նա հրաժարվել էր Սևանի վանք տեղափոխվել՝ ասելով. «Ես Էջմիածնից որևէ տեղ չեմ գնա, եթե կգան՝ թող անցնեն իմ դիակի վրայով»: Մեծ դեր խաղաց նաև Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ, ռազմական գործիչ, ազգային հերոս Մովսես Սիլիկյանի կոչը: Նա հայտարարեց. «Ժողովո՛ւրդ, մենք կանգնած ենք  մահվան եզրին, ուրիշ ելք չկա, պետք է կռվենք թուրքի դեմ: Սա գոյապայքար է»: Սա շատ ոգևորիչ էր: Ժողովուրդը համախմբվեց ու պայքարի դուրս եկավ ու մայիսի 28-ին կարողացան հետ շպրտել թուրքին»:

Նրա խոսքով՝ մայիսյան հերոսամարտերը նոր ուժով ազգային ազատագրական պայքարի ծավալման հիմքը հանդիսացան:

 

Նշենք, որ Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992թ.-ից: Այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է։ Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: 1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը): Անկախ Հայաստանի առաջին վարչապետն է եղել Հովհաննես Քաջազնունին, վերջինը՝ Սիմոն Վրացյանը:

 

 

 

 

 

Նյութը՝ asekose.am-ի

 

Օգոստոսի 3-ին, ժամը 12.00 Տուրիզմի հայկական ինստիտուտում (հասցեն՝ Երվանդ Քոչար 12/1, հեռ.՝ 010 520-530, 010 583-229, 010 550-536, 091 22-66-26) տեղի կունենա «Հայկական տուրիզմի զարգացման տեսլականը, ներկան, ապագան, խնդիրները և լուծման ուղիները» թեմայով մամուլի ասուլիս, որի բանախոսներն են Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, «Ավարայր» տուրիստական ընկերության տուրօպերատոր, Տուրիզմի հայկական ինստիտուտի դասախոս Գոհար Մկրտչյանը և Տուրիզմի հայկական ինստիտուտի «Մետաքսի ճանապարհ» ամբիոնի վարիչ Տիգրան Բաբայանը: ԶԼՄ ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

Օգոստոսի 3-ին, ժամը 12.00 Տուրիզմի հայկական ինստիտուտում (հասցեն՝ Երվանդ Քոչար 12/1, հեռ.՝ 010 520-530, 010 583-229, 010 550-536, 091 22-66-26) տեղի կունենա «Հայկական տուրիզմի զարգացման տեսլականը, ներկան, ապագան, խնդիրները և լուծման ուղիները» թեմայով մամուլի ասուլիս, որի բանախոսներն են Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, «Ավարայր» տուրիստական ընկերության տուրօպերատոր, Տուրիզմի հայկական ինստիտուտի դասախոս Գոհար Մկրտչյանը և Տուրիզմի հայկական ինստիտուտի «Մետաքսի ճանապարհ» ամբիոնի վարիչ Տիգրան Բաբայանը: ԶԼՄ ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

Հուլիսի 30-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, Զորաց քարեր/Քարահունջ պատմամշակութային արգելոցի հնավայրում պեղումներ իրականացնող հնագիտական արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը և «Բնօրրան» ՀԿ տնօրեն Հռիփսիմե Հարությունյանը: Թեման՝ «Բնօրրան» պատմամշակութային ՀԿ-ը նախաձեռնել է քննարկումներ/բանակցություններ ՀՀ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պգդ․, պրոֆեսոր Պ. Ավետիսյանի, և Քարահունջում պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար, պգդ․, պրոֆեսոր Ա. Փիլիպոսյանի հետ։ Նպատակն է՝
կողմերի միջև ստեղծել համագործակցության նոր միջավայր, երկուստեք բացառել ծայրահեղության ցանկացած դրսևորում,
առկա խնդիրների վերհանման ու լուծումներ մշակելու հարցում մեկտեղել ջանքերը։ Ի՞նչ կետեր է պարունակում քննարկումների արդյունքում ստորագրված արձանագրությունը, որո՞նք են արձանագրությունը ստորագրողների հետագա քայլերն ու ծրագրերը»:

Ասուլիսին ներկա կլինի նաև Քարահունջն ուսումնասիրող անկախ հետազոտող Վաչագան Վահրադյանը:

Կից ներկայացնում ենք արձանագրության պատճենը, լրագրողներին խնդրում ենք անպայման ծանոթանալ:

Հուլիսի 29-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբում տեղի կունենա փաստաբան Լևոն Բաղդասարյանի ասուլիսը՝ ՄԻԵԴ վերջին որոշումների և դատարաններում տիրող իրավիճակի վերաբերյալ»։

 

Ժամը 12.00 հյուրն է MHS հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն, Մ. Հերացու անվան ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի դասախոս Արամ Հովսեփյանը: Թեման՝ «Սեռական բռնություն. ի՞նչ մակարդակի է հասնում դրա տարածվածությունը Հայաստանում, ինչու՞ է հատկապես վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացել այս թեմայի շուրջ, և որքանո՞վ է հիմնավորված աղմուկը: Հոգեբանական ի՞նչ խնդիրների առջև են կանգնում բռնության ենթարկված անձինք, և հնարավո՞ր է արդյոք նրանց հոգեկան հավասարակշռության լիակատար վերականգնումը: Ոլորտին վերաբերող այլ հարցեր»: 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ