«Տեսակետ» մամուլի ակումբ - «Դիրքերում» հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանի առողջական վիճակը գնալով լավանում է. Արշակ Զաքարյան

Շանթ հեռուստաընկերության “Դիրքերում” հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանի առողջական վիճակը լավ է, ոտքերը կտրելու վտանգը, փառք Աստծո, հետևում է. ոտքերը կպահպանվեն: Վիճակը գնալով լավանում է: Հույս ունենք, որ ամբողջովին կվերականգնվի և կքայլի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց հաղորդման հեղինակ Արշակ Զաքարյանը:

 

“Մենք գործ ունենք այնպիսի հակառակորդի հետ, որը թիրախավորված կրակ է բացել լրագրողների ուղղությամբ: Անցած շաբաթ նույն իրավիճակում հայտնվեցինք, բայց վիրավորներ չունեցանք: Մեր մեքենայի վրա կրկին կրակել էին, բայց չէր կպել: Ուստի, ես չեմ կարծում, թե հակառակորդը որևէ կանոնի կհետևի, նա միշտ էլ եղել է ուխտադրուժ: Երբ մեքենան սպիտակ է եղել, ավելի շատ են կրակել, դրա համար որոշել ենք քողարկել մեքենան, մեր շորերը, որ քիչ կրակեն: Այս մեքենան երեք սև ապակի է ունեցել, երեք չքողարկված տեղ, որի վրա էլ հակառակորդը կրակել է, դիպուկահարը կրակել է ապակուն: Կրակել են այն ժամանակ, երբ տեսախցիկն է շարժվել”,- մանրամասները ներկայացրեց Արշակ Զաքարյանը:

 

Նրա խոսքով` ժամանակին ԶԼՄ-ները վտանգավոր չէին մարտի դաշտում, բայց այսօր թիրախ են դառնում, քանի որ հենց նրանք են ֆիքսում ռազմական հանցագործությունները, զինադադարի ռեժիմի խախտումները: “ Իմ կյանքը փրկել է պաշտպանված լինելը, քողարկված շորեր հագնելը, քողարկված մեքենա ունենալը: Մենք այնտեղ ապրում ենք զինվորների հետ, կանգնում ենք զինվորների հետ հերթապահության: Մեզ չափորոշիչները մեջ դնելը, կարծում եմ, ճիշտ չէ: Դավիթը հիվանդանոցում պառկած է, ոտքերը կտրել-չկտրելու հարցն է դրված, վեց ամսական երեխան, կինը անորոշության մեջ են, մեկ էլ կարդում եմ` “ հերիք է կինո նկարեք”: Մտքերը թղթին հանձնելուց առաջ խորը մտածել է պետք”,- ասաց Արշակ Զաքարյանը:

 

Հարցին՝ ինչո՞ւ են պատասխան կրակ բացել, արդյոք կրակելը չի՞ նշանակում ստվեր գցել Ադրբեջանի կողմից լրագրողների ուղղությամբ կրակելու հանգամանքի վրա, բանախոսը պատասխանեց. “Ես ներողություն եմ խնդրում, որ մենք չզոհվեցինք, որ լավ առիթ լիներ Ադրբեջանին քննադատելու”:

Նյութերի աղբյուր՝ http://ankakh.com/article/69375/%E2%80%8B%E2%80%9Cdirqyerum%E2%80%9D-haghvordashari-opyeratvor-davith-athvoyani-arrvoghdjakan-vitjake-gnalvov-lavanum-e--arshak-zaqaryan

 

 

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»:  

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ