«Տեսակետ» մամուլի ակումբ - «Ինչ հող վերադարձնել, ինչ բան». Վովա Վարդանով. Առավոտ

Հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովի դիտարկմամբ, 1993 թվականից մենք նույն սխալն ենք շարունակում՝ նահանջողական դիրքում: «1993 թվականի աշնանից որոշեցինք՝ անելիք չունենք, թուրքն իրանը թող անի, դա սարսափելի սխալ է, դա նշանակում է նախաձեռնությունը տալ հակառակորդին»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց պարոն Վարդանովը:

 

Ըստ նրա, պետք է դառնանք նախաձեռնող, պահանջող. «Ինչ հող վերադարձնել, ինչ բան: Հենց որ արտաքին քաղաքականությամբ զբաղվողները հայտարարում են հողերի վերադարձման մասին, բոլոր նախարարությունների հավաքարարները սկսում են հողերի վերադարձման մասին խոսել: Հիմարություն են այդ խոսակցությունները, նշանակում է դառնալ անպաշտպան: Հլը տեսեք ինչ գումարներ են ծախսվում ազատագրված տարածքներում, դա նշանակում է, որ վերադարձնելու միտք էլ չկա: Այն ինչ հայտարարվում է արտաքին աշխարհի համար է: Դա արվում է մանեւրելու տեղ թողնելու համար, արտաքին աշխարհի աչքին թոզ փչելու համար»:

 

Պարոն Վարդանովը վստահեցնում է՝ մեր ռազմաքաղաքական վերնախավը ոչ մի դեպքում հողեր հանձնելու քայլին չի գնա. «Մարտակերտից իջեք Վարդենիս, սաղ ձորը շինարարական աշխատանքներ են գնում, մեր ռազմաքաղաքական վերնախավը արտաքին խաղեր անելու հետ միասին չի պատրաստվում մեր հասարակությանը հակառակել»:

 

Aravot.am-ը պարոն Վարդանովից հետաքրքրվեց՝ ապրիլյան պատերազմի ժամանակ հեկտարների հասնող տարածքների կորուստը հանձնում չէ՞ր, եթե հաշվի առնենք, որ դուք էլ էիք ահազանգում, որ կորցրինք տարածքները վատ հետախուզության պատճառով, ի պատասխան պարոն Վարդանովը կրկնեց, որ ահռելի գումարներ են ծախսվում, դրանք չէին ծախսվի, եթե հանձնելու միտք լիներ. «Խոշոր շինարարական աշխատանքներ են տարվում, խոշոր ներդրումներ են արվում, որ համոզված չես, որ հողը պահելու ես, հիմարություն է փող ծախսել»:

 

Ասուլիսի վերջում էլ հավելեց, որ երբեք ՀՀ-ն Ադրբեջանի ունեցած զենք զինամթերքին համարժեք զենք չի ունեցել. «1991 թվականից սկսած՝ մենք միշտ իրենցից վատ ենք զինված եղել, իրենց մեծ փողերի հաշվին դիսբալանսը շարունակվում է»:

 

Ամբողջական հոդվածը՝ http://www.aravot.am/2017/05/15/885603/ 


Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»:  

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ