Պաշտոնական - Լևոն Ալթունյանի ուղերձը բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ

Թանկագին բուժքույրեր,

ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ։

 

Օրը լավ առիթ է երախտիքի անկեղծ խոսքեր հղելու մեր բոլոր այն բուժքույրերին, ովքեր մեծ նվիրումով են կատարում մասնագիտական իրենց պարտքը։ Դուք նեցուկ եք լինում հիվանդին, ձեր ժպիտով ու բարի վերաբերմունքով նպաստում նրա ապաքինմանը։ Միաժամանակ, ոչ մի բժիշկ չի կարող իր աշխատանքը պատկերացնել առանց բուժքրոջ մասնակցության։ Դուք ձեր ներկայությամբ ձևավորում եք գթասրտության առանձնահատուկ մթնոլորտ:

 

Բժշկական ծառայությունների որակի ապահովման պահանջին համահունչ այսօր ավելի է մեծանում բուժքրոջ առաքելությունը։ Վստահ եմ, որ, բարձրացնելով մասնագիտական ձեր ունակությունները, կշարունակեք զորակից լինել թե՛ հիվանդին, թե՛ համակարգին։

 

Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, խաղաղ երկինք, ընտանեկան ջերմություն և նորանոր հաջողություններ։

 

 

Լևոն Ալթունյան

ՀՀ առողջապահության նախարար

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ