«Տեսակետ» մամուլի ակումբ - Մայիսի 12-ին

«Տեսակետ» մամուլի ակումբի նոր հասցեն է` Արշակունյաց 2, Մամուլի շենք, 13-րդ հարկ

Մայիսի 12-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը: Թեման՝ «ԵԱՀԿ-Հայաստան. վերջին գործընթացները: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը: ԵԱՀԿ-ի դերակատարությունն Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործում»:

Ժամը 12.00 հյուրերն են «Գետը քաղաքում» նախագծի ուսումնական կազմակերպիչ Մարալ Կարապետյանը, աշակերտուհիներ Միլենա Թևատրոսյանը (10-րդ դասարան) և Սվետլանա Մելքումյանը (6-րդ դաս.): Թեման՝ «Գետը քաղաքում» նախագծի շրջանակներում մաքրվում են Հրազդան գետի ափերն ու հարակից տարածքները: Ովքե՞ր են նախագծի հեղինակները, ինչու՞ է ընտրվել հենց Հրազդանը, կունենա՞ արդյոք նախաձեռնությունը շարունակություն: Բանախոսները կպատասխանեն այս և այլ հարցերի, ինչպես նաև կանդրադառնան իրենց հետագա ծրագրերին ու անելիքներին»:

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»:  

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ