Պաշտոնական - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Ռադիոյի օրվա առթիվ

Ռադիոյի հարգելի աշխատակիցներ,
շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական ձեր տոնի՝ Ռադիոյի օրվա առթիվ:
Հատկանշական է, որ ժամանակակից տեխնոլոգիաների արագ զարգացման և տեղեկատվական միջոցների առատության պայմաններում ռադիոն շարունակում է մնալ հանրության իրազեկման կարևոր միջոցներից մեկն ու անբաժան ուղեկիցը: Եվ պետք է ուրախությամբ փաստեմ, որ դուք՝ ռադիոյի նվիրյալներդ, ամենայն պատասխանատվությամբ, սրտացավությամբ ու պատվով եք կատարում հանրությանը ոչ միայն ժամանակին, այլև ստույգ տեղեկատվություն հաղորդելու ձեր առաքելությունը: Ու վստա՛հ եմ, որ նույն նվիրումով և մասնագիտական բարձր պատրաստվածությամբ այսուհետ ևս շարունակելու եք անաչառ և օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել մեր հանրությանը՝ այդպիսով նաև ձեր ուրույն ներդրումն ունենալով մեր երկրի և մայրաքաղաք Երևանի զարգացման գործում:

 

Եվս մեկ անգամ սրտանց շնորհավորելով ձեզ մասնագիտական տոնի՝ Ռադիոյի օրվա առթիվ, մաղթում եմ անխափան եթեր, բարի լուրերի առատություն և նորանոր ձեռքբերումներ՝ ձեր կարևոր ու պատասխանատու գործում:

 

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ