Պաշտոնական - Քննարկվել են ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ոլորտի պետական կառավարմանն առնչվող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ոլորտի պետական կառավարմանը վերաբերող հարցեր:

 

Վարչապետին վերլուծություն է ներկայացվել ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կազմակերպման, համապատասխան օրենսդրական դաշտի ձևավորման, գործարար միջավայրի համար բարենպաստ պայմանների ստեղծման վերաբերյալ: Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են առկա խոչընդոտներին, դրանց լուծման տարբերակներին, հնարավոր գործողություններին և ակնկալվող արդյունքներին վերաբերող հարցեր:

 

Կառավարության ղեկավարը հանձնարարել է աշխատանքային խմբի շրջանակում շարունակել քննարկումները, ամփոփ տեսքի բերել առաջարկությունները և ներկայացնել միջոցառումների ժամանակացույց:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ