Սպորտ - Մեդալներ՝ ջրացատկի Ուկրաինայի գավաթի բաց առաջնությունից

Ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը Կիևում անցկացված ջրացատկի Ուկրաինայի գավաթի բաց առաջնությունում 10 մ աշտարակացատկ մրցաձևում արժանացել է արծաթե մեդալի՝ զիջելով միայն ուկրաինացի մարզիկին։

 

10 մ աշտարակից սինքրոն ցատկ ձևում Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրների զույգը գրավել է 3-րդ տեղը:

 

Առաջնությունն անցկացվել է ապրիլի 25-ից 30-ը, որին մասնակցել են 7 երկրների ջրացատկորդներ: Մեր մարզիկները առաջնությանը մասնակցել են հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի գլխավորությամբ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ