«Տեսակետ» մամուլի ակումբ - Էրեբունի, Շենգավիթ և Կարմիր բլուր հնավայրերի վերականգնման համար կպահանջվի նաև մասնավորի ներդրումը

Էրեբունի հնավայրի վերականգնման, այցելուների սպասարկման հետ կապված երկու աշխատանքային և յոթ էսքիզային նախագիծ կա,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:

 

Նա տեղեկացրեց, որ ցանկապատին և պահակակետերին վերաբերող աշխատանքային նախագիծն արդեն պատրաստ է, իսկ էսքիզային նախագծերը, որոնք վերաբերում են միջնաբերդին, պալատական կառույցներին, կարասային սրահին, Խալդի աստծո տաճարին, Ուրարտական խոհանոցին, ընթացքի մեջ են:

«Այս տարի, ըստ էության, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի Էրեբունի հնավայրը կունենա իր ավարտուն նախագիծը, կմնա վերականգնողական և շինարարական աշխատանքների իրականացումը, որին ձեռնամուխ կլինենք այս տարվանից և կփորձենք անել այնպես, Էրեբունի-Երևանի 2800-ամյակը հնարավորինս պատշաճ դիմավորենք»,- ասաց Գագիկ Գյուրջյանը:

Հանդիպմանը ներկա «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Սիրեկան Օհանյանն էլ անդրադարձավ  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի մասնաճյուղեր հանդիսացող Կարմիր բլուր ու Շենգավիթ հնավայրերին:

«Իրականացվող բոլոր ծրագրերը կապած են Երևան քաղաքի զբոսաշրջության զարգացման հեռանկարների հետ: Քաղաքի կամ երկրի զբոսաշրջային զարգացման հիմնական բնութագիրը, որը շատ ավելի ճանաչված է միջազգային կազմակերպություններում, պատմական վիճակի ճանաչողական, ցուցադրական ներկայացումն է: Տվյալ երեք հնագիտական բնակավայրերը ընդգրկված են Երևանի զբոսաշրջային զարգացման ընդհանուր ծրագերի մեջ»,-նշեց Սիրեկան Օհանյանը:

Ինչ վերաբերում է հնավայրերի վերականգնման համար ներդրումային մասին, նա նշեց, որ ֆինանսական հնարավորություններ չունենալու պատճառով որոշել են վերականգնողական աշխատանքների մեջ մասնավորի բաղադրիչը ևս մտցնել:

«Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրենը հայտնեց, որ Շենգավիթ հնավայրի վերականգնողական աշխատանքների համար հարկավոր է 2 մլն դոլարի ներդրում, Կարմիր բլուրի համար՝ 3 մլն դոլարի, իսկ Էրեբունի հնավայրի համար՝ 8 մլն դոլարի:

Նա հավելեց, որ վերականգնման աշխատանքների արդյունքում կբարելավվի հնավայրերի տարածքը, գրադարանների, գրապահոցների, հնագիտական նմուշների վերականգնումից բացի, տարածքներում առանձահատուկ սրճարան ու հուշանվերների խանութ կլինի, նաև հատուկ տարածք՝ բեմականացումներ, ցուցադրություններ կազմակերպելու համար:



Աղբյուր` Panorama.am
 
 

 

Օգոստոսի 20-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է փաստաբան Արման Թամրազյանը: Թեման՝ «2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործով` Կ. Գասպարյանի խախտված իրավունքների և վարույթն իրականացնող մարմնի ակնհայտ ապօրինի որոշումների մասին»: Ասուլիսի ընթացքում կցուցադրվեն թեմային առնչվող տեսագրություններ:

Օգոստոսի 3-ին, ժամը 12.00 Տուրիզմի հայկական ինստիտուտում (հասցեն՝ Երվանդ Քոչար 12/1, հեռ.՝ 010 520-530, 010 583-229, 010 550-536, 091 22-66-26) տեղի կունենա «Հայկական տուրիզմի զարգացման տեսլականը, ներկան, ապագան, խնդիրները և լուծման ուղիները» թեմայով մամուլի ասուլիս, որի բանախոսներն են Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, «Ավարայր» տուրիստական ընկերության տուրօպերատոր, Տուրիզմի հայկական ինստիտուտի դասախոս Գոհար Մկրտչյանը և Տուրիզմի հայկական ինստիտուտի «Մետաքսի ճանապարհ» ամբիոնի վարիչ Տիգրան Բաբայանը: ԶԼՄ ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

Օգոստոսի 3-ին, ժամը 12.00 Տուրիզմի հայկական ինստիտուտում (հասցեն՝ Երվանդ Քոչար 12/1, հեռ.՝ 010 520-530, 010 583-229, 010 550-536, 091 22-66-26) տեղի կունենա «Հայկական տուրիզմի զարգացման տեսլականը, ներկան, ապագան, խնդիրները և լուծման ուղիները» թեմայով մամուլի ասուլիս, որի բանախոսներն են Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, «Ավարայր» տուրիստական ընկերության տուրօպերատոր, Տուրիզմի հայկական ինստիտուտի դասախոս Գոհար Մկրտչյանը և Տուրիզմի հայկական ինստիտուտի «Մետաքսի ճանապարհ» ամբիոնի վարիչ Տիգրան Բաբայանը: ԶԼՄ ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

Հուլիսի 30-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, Զորաց քարեր/Քարահունջ պատմամշակութային արգելոցի հնավայրում պեղումներ իրականացնող հնագիտական արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը և «Բնօրրան» ՀԿ տնօրեն Հռիփսիմե Հարությունյանը: Թեման՝ «Բնօրրան» պատմամշակութային ՀԿ-ը նախաձեռնել է քննարկումներ/բանակցություններ ՀՀ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պգդ․, պրոֆեսոր Պ. Ավետիսյանի, և Քարահունջում պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար, պգդ․, պրոֆեսոր Ա. Փիլիպոսյանի հետ։ Նպատակն է՝
կողմերի միջև ստեղծել համագործակցության նոր միջավայր, երկուստեք բացառել ծայրահեղության ցանկացած դրսևորում,
առկա խնդիրների վերհանման ու լուծումներ մշակելու հարցում մեկտեղել ջանքերը։ Ի՞նչ կետեր է պարունակում քննարկումների արդյունքում ստորագրված արձանագրությունը, որո՞նք են արձանագրությունը ստորագրողների հետագա քայլերն ու ծրագրերը»:

Ասուլիսին ներկա կլինի նաև Քարահունջն ուսումնասիրող անկախ հետազոտող Վաչագան Վահրադյանը:

Կից ներկայացնում ենք արձանագրության պատճենը, լրագրողներին խնդրում ենք անպայման ծանոթանալ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ