«Տեսակետ» մամուլի ակումբ - Ապրիլի 29-ին

Ապրիլի 29-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են փոքր ու միջին բիզնեսի կազմակերպիչ Արմեն Ներսիսյանը, ՓՄՁ շահերը պաշտպանող հանձնախմբի անդամներ Ռուբեն Աթոյանը և Կարինե Առաքելյանը: Թեման՝ «Բանախոսները փոքր ու միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչների խնդրանքով և նրանց անունից հանդես կգան կառավարությանն ուղղված առաջարկներով՝ կապված ապրանքների ներմուծման ու հարկերն անմիջապես սահմանում վճարելու և համապատասխան փաստաթղթավորում կատարելու հետ, կներկայացնեն ՓՄՁ ներկայացուցիչների մտահոգությունները, կնշեն նրանց բեռը թեթևացնելու և ստվերից դուրս գալու ուղիները»:

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ