«Տեսակետ» մամուլի ակումբ - «Բարի Սամարացի» ընկերության դռները միշտ բաց են /տեսանյութ/

«Մեր երկրում ընդունվել է օրենք՝ ՀԱՍՊ որակի վերահսկողության համակարգը: Արտադրության բոլոր տեսակներում պետք է ներդրված լինի ՀԱՍՊ համակարգը: ՀԱՍՊ-ն, եթե բացենք, կհնչի այսպես՝ վտանգների բացահայտումը և կրիտիկական կետերը: ՀԱՍՊ համակարգը շատ կարևոր է», - այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց «Սննդային գիտությունների և տեխնոլոգիաների հայկական միավորման» ղեկավար, Հայաստանում Հիգիենիկ ինժեներիայի և դիզայնի եվրոպական խմբի ղեկավար Կարինե Գրիգորյանը՝ ընդգծելով՝ վերոնշյալ կառույցները իրականացնում են աշխատանքներ, որպեսզի ՀԱՍՊ համակարգը հնարավորինս արդյունավետ աշխատի: 

 

Կարինե Գրիգորյանը շեշտեց՝ ապրանք արտադրողը պետք է գիտակցի՝ պատասխանատվություն է կրում, ուստի հենց ինքը պետք է շահագրգռված լինի ՀԱՍՊ որակի վերահսկման համակարգը իր գործարանում ներմուծելու հարցում, քանի որ տվյալ համակարգը մշակվել է և փորձարկվել եվրոպական երկրներում: Բանախոսն ընդգծեց՝ գործարանը պետք է համագործակցի լաբորատորիաների, գիտական կառույցների հետ՝ հաջող համակարգ ունենալու համար:

 

«Իսկ եթե այս ամենը չի կատարվում, ու ՀԱՍՊ-ն միայն փաստաթղթի վրա է մնում, ուրեմն  տվյալ համակարգն աշխատել չի կարող», - նշեց Կարինե Գրիգորյանը՝ ընդգծելով՝ այս առումով սնունդ արտադրողների համար հիանալի օրինակ կարող է լինել «Բարի Սամարացի» ընկերությունը:

 

Ասուլիսի մյուս բանախոսը՝ որակի աուդիտոր Միլետա Արիստակեսյանն իր հերթին նշեց՝ որակյալ արտադրանք ստանալու համար, միանշանակ, առանցքային կարևորություն ունեն ոչ միայն ժամանակակից տեխնոլոգիաները և սարքավորումները, այլև բանիմաց մասնագետների առկայությունը՝ յուրաքանչյուր ընկերությունում: Մելիտա Արիստակեսյանն ընդգծեց՝ գոյություն ունեն վերապատրաստման, ուսուցման դասընթացներ, իսկ խելացի մասնագետները, արտադրողները, միանշանակ, կօգտվեն այդ հնարավորությունից՝ է՛լ ավելի տեղեկացված լինելու, սպառողին ավելի որակյալ ապրանք հրամցնելու համար:

 

Անդրադառնալով «Բարի Սամարացի» ընկերությանը՝ Մելիտա Արիստակեսյանը նշեց. «Սա այն ընկերությունն է, որն ամեն նորություն գրկաբաց է ընդունում և աշխատում է թափանցիկ: Երբ մարդը վախենում է, գիտի՝ իր արտադրությունում ինչ-որ պրոբլեմներ կան, մեզ ներս չի թողնում, ինչը չես ասի «Բարի Սամարացի» ընկերության պարագայում: Այս ընկերությունը լավագույն արտադրանքն է տալիս ոչ միայն հայրենական շուկայում, այլև արտերկրում՝ իր արտահանած ապրանքով. փաստերը հենց դա են ցույց տալիս»:

 

«Բարի Սամարացի» ընկերության գլխավոր տեխնոլոգ Կարեն Պողոսյանը շեշտեց՝ սննդամթերքի և հատկապես մսամթերքի արտադրման ոլորտը լի է ռիսկերով, ուստի անհրաժեշտ է աչալուրջ լինել և միշտ ուշադրության կենտրոնում պահել որակի վերահսկողության մեխանիզմները:

 

«Սննդամթերքի արտադրության մեջ մենք լուրջ հսկողություն ենք իրականացնում՝ համակարգված կերպով: Գովելի է, որ մեր պետությունը և սպառողները ևս շահրգրգռված են վերահսկողություն իրականացնելու հարցում: Ինչպես տիկին Արիստակեսյանը նշեց. «Մեր դռները միշտ բաց են բոլորի առջև: Մենք մեր առաջ նպատակ ենք դրել, այն է՝ սպառողին հրամցնել լավագույն արտադրանքը. ասվածը վերաբերում է և՛ տեղական, և՛ արտասահմանյան շուկաներում առկա մեր արտադրանքին: Հենց դրա համար էլ մենք համագործակցում ենք նաև գիտական ասպարեզի հետ՝ միջոցներ չխնայելով: Այդ միջոցները ներդրում ենք համարում, և կարծում ենք, որ էականն այն է, որ ունենանք որակյալ արտադրանք, եթե անգամ շահույթը լինի քիչ», - նշեց Կարեն Պողոսյանը՝ ընդգծելով, որ «Բարի Սամարացի»-ն ջանում է անել այնպես, որ ՀԱՍՊ որակի վերահսկման համակարգը ամբողջապես կիրառվի՝ իր արդյունավետության բոլոր հնարավորություններով, ոչ թե այդ համակարգը մնա միայն թղթի վրա, ինչպես արվում է հաճախ այս կամ այն ընկերություններում:


Մանրամասները՝ տեսանյութում 

 


Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»:  

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ