«Տեսակետ» մամուլի ակումբ - ՌԴ-ն ԼՂ հարցի կարգավորումը տեսնում է ԵԱՏՄ շրջանակներում, ուստի գայթակղում է Ադրբեջանին անդամակցել այդ միությանը. Արա Պապյան. Tert.am

Ադրբեջանական կողմը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրենց համար ընդունելի տարբերակը Լեռնային Ղարաբաղն իրենց ամբողջությամբ տալն է:

 

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը՝ խոսելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման մասին:

 

Արա Պապյանն ասաց, թե չունի որևէ ակնկալիք 3 երկրների ԱԳ նախարարների հնարավոր հանդիպումից:

 

«Դրական որևէ ակնկալիք չունեմ, ցանկացած հանդիպման տրամաբանությունը լինելու է այն, որ Հայաստանին զիջումներ պարտադրվեն: Սա այն է, ինչ կոչվում է «Լավրովյան ծրագիր»: Ակնհայտ է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հետո մենք Ռուսաստանին տվեցինք մեր ամենաուժեղ հաղթաթուղթը, հիմա Ռուսաստանը մեկ այլ պարզ խնդիր է լուծում՝ Ադրբեջանին գայթակղել, բերել ԵԱՏՄ»,- շեշտեց Արա Պապյանը:

 

Քաղաքագետն ասաց, որ Ռուսաստանը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը տեսնում է Եվրասիական տնտեսական միության տարածքում:

 

«Պատահական չէ, որ Սոլովյովը Բաքվից հետո հայտարարեց, որ ԼՂ հարցը կլուծվի ԵԱՏՄ մեջ: Ռուսաստանն այսպիսով ուզում է կրկնել 21թ.-ի սցենարը, երբ պետությունները օկուպացվեցին, անեքսիայի ենթարկվեցին Ռուսաստանի կողմից, Ղարաբաղը դրվեց Ադրբեջանի ենթակայության տակ՝ որպես Ադրբեջանի և Հայաստանի դեմ լծակ»,- նշեց Պապյանը:

 

Քաղաքագետը շեշտեց, որ քաղաքականություն է տարվում է Հայաստանին ստիպելու զիջումներ իրականացնել:


Օգոստոսի 24-ին, ժամը 12.00 Արշակունյաց 16 Ա շենք, բն. 3 հասցեում (1-ին մուտք, 2-րդ հարկ) «Տեսակետ» մամուլի ակումբը կազմակերպում է արտագնա ասուլիս: Բանախոսը՝ փաստաբան Արման Թամրազյան: Թեման՝ «Նոր բացահայտումներ, նոր տեսագրություններ և նոր մեղադրանքներ՝ 2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործի հետ կապված, որտեղ ակնհայտ կերպով խախտվել են Գասպարյանի իրավունքները, և վարույթն իրականացնող մարմինը կայացրել է ապօրինի որոշումներ»: Ասուլիսին ներկա կլինի նաև Կարեն Գասպարյանը:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 23-44-29

Օգոստոսի 22-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբը Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (Արամի 1) կազմակերպում է արտագնա ասուլիս: Բանախոսներն են ՀՀ վաստակավոր արտիստ, «Գութան» փառատոնի հիմնադիր Արսեն Գրիգորյանը, «Ակունք» ազգագրական համույթի հիմնադիրներից Սարգիս Բաղդասարյանը, «Նուբար» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Լուսինե Նազարյանը, «Սասնա ծռեր» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Հովհաննես Մկրտչյանը, «Արեգ» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Արտավազդ Այվազյանը և «Սեբաստացիներ» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Հայարփի Անանյանը: Թեման՝ «Օգոստոսի 23-ին արդեն 6-րդ անգամ կանցկացվի «Գութան» Հայաստանի երգի-պարի ամենամյա փառատոնը, որն այս անգամ նվիրված է Կոմիտասի 150-ամյակին: Որո՞նք են այս տարվա փառատոնի առանձնահատկությունները, ի՞նչ նպատակ ունի այն, ովքե՞ր են մասնակցում և այլն: Փառատոնի ընթացքում կներկայացվեն Կոմիտասին նվիրված 5 կարճամետրաժ ֆիլմեր»:

Օգոստոսի 20-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է փաստաբան Արման Թամրազյանը: Թեման՝ «2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործով` Կ. Գասպարյանի խախտված իրավունքների և վարույթն իրականացնող մարմնի ակնհայտ ապօրինի որոշումների մասին»: Ասուլիսի ընթացքում կցուցադրվեն թեմային առնչվող տեսագրություններ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ