«Տեսակետ» մամուլի ակումբ - Ապրիլի 25-ին


Ապրիլի 25-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Տիգրան Պետրոսյանցը (պատմաբան), Էդիկ Մինասյանը (պատմաբան) և Սամվել Խուդոյանը (հոգեբան): Թեման` «Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը. պատմության դասեր, անցած ուղու վերարժևորում ու գնահատում: Պահանջատիրության նոր մակարդակ. միջազգային ճանաչումից դեպի հատուցում: Ցեղասպանության հետևանքները հոգեբանական տեսանկյունից»:

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»:  

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ