«Տեսակետ» մամուլի ակումբ - Հայոց ցեղասպանության զոհերի շտեմարանում արդեն տասնյակ հազարավոր մարդկանց անուններ են ընդգրկվել

Հայաստանի ազգային արխիվում շարունակվում են Հայոց ցեղասպանության զոհերի շտեմարանի ստեղծման աշխատանքները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

 

«Արդեն տասնյակ հազարավոր մարդկանց անուններ ունենք շտեմարանում, դրանք տարիների աշխատանքի արդյունք են, և մենք անընդմեջ նոր անուններ, նոր փաստեր ենք հայտնաբերում և ներառում շտեմարանում»,- ասաց Վիրաբյանը:

 

Ազգային արխիվի տնօրենը նշեց, որ ընթացիկ աշխատանքներն այժմ կենտրոնացած են հիմնականում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բոլոր փաստաթղթերի հրապարակման ուղղությամբ՝ սկսած 1894 թվականից մինչև 1922 թվականները:

 

«Այս առումով արդեն համարյա ավարտել ենք երեք հատորների պատրաստման աշխատանքները: Առաջին հատորը վերաբերում է 1894-96 թվականներին Աբդուլ Համիդի օրոք հայ բնակչության ոչնչացման ծրագրերին և իրականացման ընթացքին: Հաջորդը վերաբերում է Կիլիկիային, ընդգրկում է 1922-23 թվականները, երբ Օսմանյան Թուրքիան պարտվեց Առաջին համաշխարհային պատերազմում, Մուսալեռի ինքնապաշտպանության շնորհիվ փրկված հայ բնակչությունը կարողացավ վերադառնալ, բայց Աթաթուրքի օրոք նրանք նորից վերապրեցին այն, ինչ վերապրել էին 1915 թվականին: Վերջին հատորն էլ Օսմանյան Թուրքիայի այն տարածքների մասին է, որոնք մենք Հայաստան չենք համարում. դա Կիլիկիա չէ, Արևմտյան Հայաստան չէ: Դրանք Թուրքիայի մնացած տարածքներն են, որտեղ նույնպես ցեղասպանություն է եղել»,-նշեց նա:

 

Նյութի աղբյուր

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»:  

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ