«Տեսակետ» մամուլի ակումբ - Միջադեպ՝ ասուլիսի ժամանակ. «Բա դուք որտեղի՞ց եք ֆինանսավորվում….». 168.am

«Միջազգային հումանիտար զարգացման» հ/կ նախագահ Արման Ղուկասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ «Իրազեկ քաղաքացիական միավորում» հ/կ-ն վճարվում է NED (National Endowment For Democracy)` Ժողովրդավարության սատարման ազգային հիմնադրամի կողմից։ Այնուհետև նշեց, թե ըստ իրենց հետազոտության՝ ինչ միջոցառում կազմակերպելու համար հ/կ-ն որքան գումար է ստացել վերոնշյալ կառույցից. «Իսկ EED-ից իրենք ունենք աջակցություն՝ կոնկրետ ընտրությունների հետ կապված, և պետք է ներկայացնեին հասարակական շահը։ Գրանտի մեջ նշված է, որ իրենք պետք է բարձրացնեին հատուկ մարմինների պատասխանատվության հարցը։ Նրանց թիրախն առաջին հերթին եղել է ԵՏՄ-ն ու ՀՀ իշխանությունները, և կարծում ենք, որ եթե կազմակերպությունը գրանտի շրջանակում է մի բան անում, թող ազգի նվիրյալ չներկայանա»։

 

Ըստ նրա՝ տարօրինակ է, որ նրանք տարածել են դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունները. «Այդ կազմակերպությունը գործիք է, օտար ուժերի շահերն է ներկայացնում։ Նրանք օտարերկրյա հիմնադրամների նպատակներն ու շահերն են ներկայացնում, և մենք կարծում ենք, որ Հայաստանում պարտադիր պետք է վերանայվի հ/կ-ների գործունեության ձևաչափը, որի համար պատրաստվում ենք առաջարկ ներկայացնել ԱԺ»։

 

Լրագրողների հետաքրքրվեցին, թե իրենց ո՞վ է ֆինանսավորում, որ այսօր նման հայտարարություններ են անում, նա անորոշ պատասխանեց։ «Հ/կ-ն չպետք է զբաղվի քաղաքական ծրագրերով, որոնք ֆինանսավորվում են օտարերկրյա կազմակերպությունների կողմից։ «Իրազեկ քաղաքացիական միավորումը» գործում է հ/կ լիազորություններից դուրս։ Հայաստանը ԵՏՄ կազմում ստացել է շատ դիվիդենտներ»,-ասաց նա՝ հավելելով, որ չեն ֆինանսավորվում։

 

Լրագրողները նկատեցին՝ ինչո՞ւ է ստանձնել ԵՏՄ պաշտպանի դերը: Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Միջազգային հումանիտար զարգացման» փոխնախագահ Ծովինար Կոստանյանը, նշեց, որ նրանք շեղում են հասարակությանն ու սևացնում հայ-ռուսական հարաբերությունները. «Պետք է լինի անաչառ վերաբերմունք»։

 

Իսկ Ա. Ղուկասյանն էլ հավելեց, որ «Իրազեկ քաղաքացիական միավորում» հ/կ-ն Արևմուտքի շահերն է ներկայացնում։ Նա նաև նշեց, որ գաղափարական առումով կողմ է ԵՏՄ-ին։ Այնուհետև սկսեց լրագրողներից հետաքրքրվել, թե ով որ լրատվամիջոցն է ներկայացնում, ինչին ի պատասխան՝ ասաց. «Պարզ է»։

 

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչն է պարզ, ինչո՞ւ է տողատակերով խոսում, սակայն նա այդպես էլ չպատասխանեց, թե ինչ նկատի ունի։

 

«Իրազեկ քաղաքացիական միավորում» հ/կ ներկայացուցիչ Գևորգ Ղահրամանյանը, ով հետևում էր ասուլիսին, վերջում հակադարձեց բոլոր վերոնշյալ պնդումներին. «Մեր հ/կ-ում բոլոր քայլերն արվում են համապատասխան քննարկումների արդյունքում, և ոչ մի ուղղորդում, պատվեր չի կատարվում։ Դուք ամբողջ ասուլիսի ընթացքում ասում եք՝ գործիք են, պատվեր են կատարում, իսկ մեզ մոտ ամբողջն անկախ փորձագետներ են անում»։

 

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»:  

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ