Պաշտոնական - Նախագահ Թրամփը շնորհավորեց Էրդողանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  այսօր հեռախոսազրույց են ունեցել: Հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը ջերմորեն շնորհավորել է Էրդողանին` ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ:

 

 Թրամփը նշել է, որ Էրդողանը իրականացրել է ճիշտ քարոզարշավ, և ինքն անձամբ ուշադիր հետևել է այդ գործընթացին: ‹‹Մեր բարեկամությունը շատ եմ կարևորում և վստահ եմ, որ ապագայում միասին անելու դեռ շատ կարևոր գործեր ունենք››,-հեռախոսազրույցի ժամանակ ասել է Թրամփը:

 

Նախագահ Թրամփը, անդրադառնալով Սիրիայում վերջին օրերին տեղի ունեցած զարգացումներին, հատկապես ապրիլի 4-ի քիմիական հարձակմանը նշել է, որ Ամերիկայի կողմից ձեռնարկվել են պատժիչ գործողություններ: Այնուհետև նախագահ Էրդողանից շնորհակալություն հայտնել` այս հարցում ցուցաբերած օժանդակության համար:

 

Երկու երկրների առաջնորդները համաձայնության են եկել այն հարցում, որ անհրաժեշտ է լուրջ և պատասխանատու քայլեր ձեռնարկել Բաշար Ասադի  կողմից ձեռնարկված գործողությունների դեմ: Թրամփը շեշտել է, որ ահաբեկչական խմբավորումներին պետք է հարված հասցնել, և իրենց նպատակին հասնելու համար`անհրաժեշտ է համատեղ գործողությունների պլան մշակել:

 

Հեռախոսազրույցի վերջում Թրամփը ասել է, որ Սիրիայի Իրաքի և «PKK» -ի («Քրդական աշխատավորական կուսակցություն») դեմ պայքարում, ԱՄՆ-ն լրջորեն համագործակցելու է Թուրքիայի հետ:

 

 

Նյութի աղբյուր`www.hürriyet.com.tr

 

 

Թարգմանեց` Վարդուհի Թովմասյանը

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ