«Տեսակետ» մամուլի ակումբ - Հանրաքվեն Թուրքիան դեպի ադրբեջանականացում տանող ճանապարհներից մեկն էր. Իսկանդարյան

«Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած հանրաքվեն այդ երկիրը դեպի ադրբեջանականացում տանող ճանապարհներից մեկն էր: Թուրքիան ադրբեջանականացվում է»,-  լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:


Նրա խոսքով, Թուրքիայի արևելքում ընտրությունները բավականին կեղտոտ են անցել, արևմուտքում՝ ավելի նորմալ: Քաղաքագետը նշեց, այս ընտրությունների ընթացքում, այլ ընտրությունների հետ համեմատ, քրդական համայնքներում մասնակցությունը բավականին քիչ է եղել: 

Ա. Իսկանդարյանն ասաց, որ Թուրքիայի հասարակության առավել զարգացած, կիրթ հատվածը դեմ էր այս փոփոխություններին, ավելի գյուղական, ավանդական հատվածը՝ կողմ: Քաղաքագետի կարծիքով, Թուրքիայում անկայունություն է սպասվում:

Նրա խոսքով, նախագահ Էրդողանն իր նպատակներին հասնում է՝ երկրի ներսում մթնոլորտը թեժացնելով. «Ցանկացած իրավիճակ ծառայեցնում է երկրում  լարված մթնլորոտը պահելու և  ինչ-որ կերպ գործընթացը հաղթելու համար: Առաջիկա երկուսուկես տարվա ընթացքում՝ մինչև ընտրությունները, այս իրավիճակն է լինելու Թուրքիայում»: 

 

Հարցին, թե Էրդողանը հայտարարել է, որ երկրում հաջորդ հանրաքվեն լինելու ԵՄ-ին  միանալ-չիմանալու հարցի վերաբերյալ, արդյո՞ք Եվրոպա-Թուրքիա լարված հարաբերությունները վերջիվերջո կհանգեցնի, որ Թուրքիան դադարեցնի ԵՄ անդամակցության հայցը, թե այսպես անընդհատ շարունակվելու է, Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, որ Թուրքիան՝ ԵՄ մտնելու որևէ հեռանկար վաղուց գոյություն չունի, բանակցություններ էլ չկան դրա վերաբերյալ:   
 

 

 

Նյութը ՝ panorama.am-ի

Օգոստոսի 24-ին, ժամը 12.00 Արշակունյաց 16 Ա շենք, բն. 3 հասցեում (1-ին մուտք, 2-րդ հարկ) «Տեսակետ» մամուլի ակումբը կազմակերպում է արտագնա ասուլիս: Բանախոսը՝ փաստաբան Արման Թամրազյան: Թեման՝ «Նոր բացահայտումներ, նոր տեսագրություններ և նոր մեղադրանքներ՝ 2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործի հետ կապված, որտեղ ակնհայտ կերպով խախտվել են Գասպարյանի իրավունքները, և վարույթն իրականացնող մարմինը կայացրել է ապօրինի որոշումներ»: Ասուլիսին ներկա կլինի նաև Կարեն Գասպարյանը:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 23-44-29

Օգոստոսի 22-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբը Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (Արամի 1) կազմակերպում է արտագնա ասուլիս: Բանախոսներն են ՀՀ վաստակավոր արտիստ, «Գութան» փառատոնի հիմնադիր Արսեն Գրիգորյանը, «Ակունք» ազգագրական համույթի հիմնադիրներից Սարգիս Բաղդասարյանը, «Նուբար» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Լուսինե Նազարյանը, «Սասնա ծռեր» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Հովհաննես Մկրտչյանը, «Արեգ» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Արտավազդ Այվազյանը և «Սեբաստացիներ» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Հայարփի Անանյանը: Թեման՝ «Օգոստոսի 23-ին արդեն 6-րդ անգամ կանցկացվի «Գութան» Հայաստանի երգի-պարի ամենամյա փառատոնը, որն այս անգամ նվիրված է Կոմիտասի 150-ամյակին: Որո՞նք են այս տարվա փառատոնի առանձնահատկությունները, ի՞նչ նպատակ ունի այն, ովքե՞ր են մասնակցում և այլն: Փառատոնի ընթացքում կներկայացվեն Կոմիտասին նվիրված 5 կարճամետրաժ ֆիլմեր»:

Օգոստոսի 20-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է փաստաբան Արման Թամրազյանը: Թեման՝ «2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործով` Կ. Գասպարյանի խախտված իրավունքների և վարույթն իրականացնող մարմնի ակնհայտ ապօրինի որոշումների մասին»: Ասուլիսի ընթացքում կցուցադրվեն թեմային առնչվող տեսագրություններ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ