«Տեսակետ» մամուլի ակումբ - Մելքումյանը՝ 15 միլիարդ ներդրումների եւ Ծառուկյանի՝ վարչապետի հավակնորդ լինելու մասին . Առավոտ

«Ե՞րբ է ներդրումը հոսում ինչ-որ միջավայր, երբ վստահություն կա միջավայրի հանդեպ: Ներդրումներ չեն գալիս, որովհետեւ բիզնես միջավայրն արտոնությունների վրա է հիմնված»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Հայաստան 15 միլիարդ դոլարի ներդրում բերելու հայտարարությանը, ասաց դաշինքի պատգամավորի թեկնածու, տնտեսագետ Միքայել Մելքումյանը:

 

«Գագիկ Ծառուկյանը հստակ ասեց, որ ներդրումներ կատարելու խոստումը հիմնված է նախընտրական փուլում իր եւ դաշինքի հանդեպ ժողովրդի անվերապահ աջակցության եւ դաշինքի ծրագրերի վրա»,-նկատեց Միքայել Մելքումյանը: Նրա բնորոշմամբ՝ դրանք ծրագրային ներդրումներ են լինելու՝ ըստ ոլորտների, ըստ մարզերի՝ դաշինքի ծրագրերի իրականացման համար:

 

Մելքումյանը նաեւ ներկայացրեց իր անձնական կարծիքը, թե ում է տեսնում որպես դաշինքի վարչապետի թեկնածու. «Այն քաղաքական ուժը, որը հաղթում է, իր առաջնորդը հավակնում է երկրի ղեկավարի կարգավիճակին: Ծառուկյանն ինքը կորոշի»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/03/30/872254/ 


Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»:  

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ