«Տեսակետ» մամուլի ակումբ - «Խաղաղությունը այսօր մեր օրվա հացն է, որ ուզում ենք ունենալ». «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչ

«Ոգեւորություն զգում եմ երիտասարդների հետ շփվելիս: Տեսնում եմ, որ նրանք ունեն իղձեր, նպատակներ, ծրագրեր եւ շատ ու շատ բան են կապում իրենց հայրենիքի հետ հենց այսօր»,-այսօր, «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց ՀՅԴ ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Անահիտ Հարությունյանը: Նրա խոսքերով` միջին տարիքի եւ ավելի տարեց սերունդը հիասթափված է. «Իսկ երիտասարդները լավ են տրամադրված: Ես համոզված եմ, որ ինչքան ազնիվ ձայներ լինեն, դրանք երիտասարդների ձայներն են»:

 

«Հայկական վերածնունդ»-ի ընտրացուցակով պատգամավորի թեկնածու Մարիաննա Ֆրունջյանն էլ ասաց, որ քարոզարշավի ժամանակ որքանով որ հասցրել է շփվել մարդկանց հետ, նկատել է, որ անվստահություն կա, որ իրենց ձայնը տեղ կհասնի` իրազեկության խնդիր կա. «Ոչ մեկը չի կարող ստիպողականության կոմպոնենտով հանդես գալ եւ ոչ մի տեսախցիկ չի կարող նկարել, թե անձը իր ձայնը ում է տվել»:

 

Ասուլիսին մասնակցում էր նաեւ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Սարգսյանը, որն էլ ասաց, որ գոյություն չունի արդար ընտրություն. «Իշխանությունը բացեիբաց իր լծակները օգտագործում է ընտրությունները կեղծելու համար, սա ակնհայտ փաստ է»: Ընտրությունների արդար անցկացման պարագայում, պարոն Սարգսյանը նշեց, որ այսօրվա 9 ուժերից առնվազը 3-4 ուժերը չեն մասնակցի դրանց:

 

«Կոնգրես-ՀԺԿ» ներկայացուցչին լրագրողներից մեկը հարցրեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը անընդհատ շահարկում է խաղաղության հարցը, որին ի պատասխան Նարեկ Սարգսյանը ասաց. «Հայաստանը 1990 թվականից պատերազմի մեջ է եւ խաղաղությունը այսօր մեր օրվա հացն է, որ ուզում ենք ունենալ: Ով չխոսեց խաղաղության մասին, նա իրականությունը չգիտի»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/03/29/871816/ 


Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»:  

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ