«Տեսակետ» մամուլի ակումբ - Մարտի 29-ին

«Տեսակետ» մամուլի ակումբի նոր հասցեն է` Արշակունյաց 2, Մամուլի շենք, 13-րդ հարկ


Մարտի 29-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը և ճարտարապետ Աշոտ Հակոբյանը: Թեման` «Լույս է տեսել «Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս» եռալեզու գիրքը: Գրքի քաղաքական նշանակությունն ու կարևորությունը: Ադրբեջանի վարած հակամշակութային քաղաքականությունը: Ադրբեջանցի դեսպանը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի հնարավոր ղեկավար»:


Ժամը 12.00 հյուրերն են պատգամավորության թեկնածուներ Համբարձում Համբարձումյանը («Ելք») և Կարեն Թումանյանը («Հայկական վերածնունդ»): Թեման` «Նախընտրական շրջան, քարոզարշավի ընթացքը: Բանախոսների ծրագրերն ու նպատակները»:


Ժամը 13.00 հյուրերն են պատգամավորության թեկնածուներ Մարիաննա Ֆրունջյանը («Հայկական վերածնունդ»), Նաիրա Մարտիրոսյանը (Հայաստանի կոմունիստական կուսակցություն), Անահիտ Հարությունյանը (ՀՅԴ) և Նարեկ Սարգսյանը (Կոնգրես-ՀԺԿ): Թեման` «Նախընտրական շրջան, քարոզարշավի ընթացքը: Բանախոսների ծրագրերն ու նպատակները»:

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»:  

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ