«Տեսակետ» մամուլի ակումբ - «Ինչքան միլիարդատեր կա, փող բաժանելով դառնում է պատգամավոր»

«Ես գտնում եմ, որ բոլոր դաշինքներն ու կուսակցությունները ընտրություններից հետո, ԱԺ-ն կազմակերպելուց հետո պետք է միասնաբար օգնեն երկրի ղեկավարությանը, որպեսզի կարողանանք մեր պետությունն այս վիճակից հանել», -այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց ազատանմարտիկ, պատգամավորի թեկնածու Վլադիկ Աբրահամյանը, ով առաջադրված է թիվ 3 ընտրատարածքում, որն ընդգրկում է Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանները:
Վերջինս շեշտեց՝ միմյանց փնովելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի:

 

«Հարկավոր է Արցախի հարցը լուծել այնպես, որ այլևս չլինեն զոհեր ու սահմանային խնդիրներ: Պետք է Արցախի հարցն ինչ-որ ձևով լուծել, ու չեմ ասում՝ պետք է հողերը հանձնել», - նշեց բանախոսը:
Վլադիկ Աբրահամյանը շեշտեց՝ ԱԺ-ում կան բազմաթիվ պատգամավորներ, ովքեր առանձնապես չեն էլ հետաքրքրվում իրենց աշխատանքով և նույնիսկ ելույթ չեն ունենում ԱԺ ամբիոնից:

 

«ԱԺ-ում պետք է լինեն միայն կիրթ հասարակական-քաղաքական գործիչներ ու մտավորականներ: Թե չէ, փողոցում ինչքան միլիարդատեր կա, փող բաժանելով դառնում է պատգամավոր: Դա ի՞նչ է նշանակում: Թող որ ունենանք այնպիսի ԱԺ, որ որինակ ծառայի ամբողջ աշխարհի համար», - նշեց Վլադիկ Աբրահամյանը:

 

Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Ծառուկյան» դաշինքի ընտրական ցուցակով թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Մանուկ Սուքիասյանը շեշտեց՝ թեև «Ծառուկյան» դաշինքը հանրության ուշադրությանը ներկայացրել է ծրագրային 15 կետ, այդուհանդերձ, բնականաբար, դաշինքն ունի բազմաթիվ ծրագրային դրույթներ, որոնք կյանքի կկոչի ժողովրդի քվեն ստանալու պատագայում:

 

«Պարզապես այդ 15 կետերն այս անկումային վիճակը կասեցնելու համար են նախատեսված, որից հետո պետք է լինեն լուրջ փոփոխություններ: Հայաստանում պետք է տեղի ունենա իշխանափոխություն՝ ժողովրդի քվեին համապատասխան: Ցավոք, մենք դրա նախադեպը դեռևս չունենք: Ամենակարևոր խնդիրը իշխանափոխության նախադեպի ստեղծումն է՝ իշխանափոխության միջոցով»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»:  

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ