«Տեսակետ» մամուլի ակումբ - «Ղեկավարության մասին ավել-պակաս բաներ խոսելը մեր ժողովրդին չի սազում»

«Ես համապետական ընտրություններին մասնակցել եմ նաև 1990, 1995 և 1999 թվականներին: Երեք անգամ ընտրվել եմ, իսկ 1999 թվականին ստացել եմ 4300 ձայն, իսկ իմ հակառակորդը՝ 700 ձայն, ու նա դարձել է պատգամավոր: Բոլոր երեք ընտրությունների ընթացքում էլ ես կուսակցական չեմ եղել, այժմ էլ կուսակցական չեմ:
Երկար տարներ անց՝ ՀՀԿ-ն հարմար է գտել, որ ես դնեմ իմ թեկնածությունը՝ ռեյտինգային ընտրակարգով», -այսօր լրագրողների հետ զրույցում պատմեց պատգամավորի թեկնածու Վլադիկ Աբրահամյանը, ով առաջադրված է թիվ 3 ընտրատարածքում, որն ընդգրկում է Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանները:

 

Վլադիկ Աբրահամյանն ընդգծեց՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում ինքն առանձնապես ակտիվ չի եղել, բայց բուկլետներ, իհարկե, բաժանել է ընտրողներին: Վերջինս շեշտեց՝ դրական է համարում այն փաստը, որ նախընտրական քարոզարշավի բեռն իրենց ուսերին են վերցրել վարչապետ Կարեն Կարապետյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, իսկ նախագահն այս ընթացքում առավելապես զբաղված է աշխարհաքաղաքական հարցերով:

 

«Աշխարհում չկա մի աշխատող մարդ, ով թերություններ չունի: Ինձ թվում է՝ մեր երկրի ղեկավարությանը պետք է հարգել, սատար կանգնել, որպեսզի նրանք կարողանան առաջ ընթանալ: Թե չէ, ինչպես ասում են, կողից-կշտից անընդհատ քարկոծելն ու ղեկավարության մասին ավել-պակաս բաներ խոսելը մեր ժողովրդին չի սազում», - շեշտեց բանախոսը:

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»:  

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ