«Տեսակետ» մամուլի ակումբ - Մարտի 20-ին

Մարտի 20-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը: Թեման` «Արցախյան հարցը և նախընտրական ծրագրերը: Ինչ դրույթներ են պարունակում նախընտրական ծրագրերը` կապված Արցախի հիմնախնդրի հետ, և որքանով են դրանք նպատակահարմար ու իրատեսական»:


Ժամը 12.00 հյուրն է մանկավարժ, մեթոդիստ, «Բաքուն և հայերը» գրքի հեղինակ Յուրի Բաղդասարյանը: Թեման` «Լույս է տեսել Յուրի Բաղդասարյանի «ԽՍՀՄ-ի կործանումը» գիրքը: Գրքի քաղաքական նշանակությունն ու կարևորությունը. զուգահեռներ մերօրյա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքական գործընթացների հետ»:

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»:  

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Թեման՝ «Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալել Սիրիայի հյուսիսում. աշխարհաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը հարակից երկրների վրա: Հայկական համայնք: Իրադարձությունների հնարավոր զարգացումները»:   

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ