«Տեսակետ» մամուլի ակումբ - «47 նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերում վարձակալությամբ տեղակայված է 106 կազմակերպություն»

«2010 թվականի Երեւանի զարգացման ծրագրի համաձայն, 47 նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերում վարձակալությամբ տեղակայված է 106 կազմակերպություն, որոնցից հիսունից ավելին օգտագործում են անհատույց, ում են տվել՝ դժվար չէ ենթադրել, ՀՀԿ-ի կամ իշխանության մտերիմներին: 31-ի գումարները տնօրինում են վարչական շրջանները, տասնչորսի գումարը տրվում է նախադպրոցական հաստատությանը, հինգը անհայտ է՝ ում են տվել»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Անահիտ Բախշյանը՝ նշելով, որ 2010-ից այս կողմ ոչինչ չի փոխվել: Նրա խոսքով, ինքը պատրաստվում էր ավագանու նիստում բարձրաձայնել, որ մանկապարտեզներն այդպես էլ չվերադարձվեցին իրենց տերերին՝ երեխաներին, այն դեպքում, երբ տարեկան ութ հազար երեխա հերթագրվում է: Ըստ տիկին Բախշյանի, տարիներ առաջ նույնիսկ օրենքով ամրագրվեց, դպրոցների ինքնուրույնություն, որի համաձայն պետք է դպրոցների տնօրենները աշխատանքային պայմանագրով հաշվետու լինեին կառավարման խորհրդին, որի կազմում էին լինելու նաեւ աշակերտների ծնողները. «Այս կետը օրենք գնաց 2009-ին ու ամրագրվեց, բայց երկու ամիս հետո օրենքին ստորադաս փաստաթղթով հաստատվեց, որ տնօրենը աշխատանքային պայմանագիր կնքի մարզպետի հետ, ոչ թե կառավարման խորհրդի, իսկ ինչ են հաշվետու լինում մարզպետին՝ դժվար չէ ենթադրել՝ ընտրությունների ժամանակ քանի ձայն ես ապահովելու մեզ համար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/03/16/866540/ 


Օգոստոսի 24-ին, ժամը 12.00 Արշակունյաց 16 Ա շենք, բն. 3 հասցեում (1-ին մուտք, 2-րդ հարկ) «Տեսակետ» մամուլի ակումբը կազմակերպում է արտագնա ասուլիս: Բանախոսը՝ փաստաբան Արման Թամրազյան: Թեման՝ «Նոր բացահայտումներ, նոր տեսագրություններ և նոր մեղադրանքներ՝ 2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործի հետ կապված, որտեղ ակնհայտ կերպով խախտվել են Գասպարյանի իրավունքները, և վարույթն իրականացնող մարմինը կայացրել է ապօրինի որոշումներ»: Ասուլիսին ներկա կլինի նաև Կարեն Գասպարյանը:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 23-44-29

Օգոստոսի 22-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբը Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (Արամի 1) կազմակերպում է արտագնա ասուլիս: Բանախոսներն են ՀՀ վաստակավոր արտիստ, «Գութան» փառատոնի հիմնադիր Արսեն Գրիգորյանը, «Ակունք» ազգագրական համույթի հիմնադիրներից Սարգիս Բաղդասարյանը, «Նուբար» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Լուսինե Նազարյանը, «Սասնա ծռեր» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Հովհաննես Մկրտչյանը, «Արեգ» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Արտավազդ Այվազյանը և «Սեբաստացիներ» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Հայարփի Անանյանը: Թեման՝ «Օգոստոսի 23-ին արդեն 6-րդ անգամ կանցկացվի «Գութան» Հայաստանի երգի-պարի ամենամյա փառատոնը, որն այս անգամ նվիրված է Կոմիտասի 150-ամյակին: Որո՞նք են այս տարվա փառատոնի առանձնահատկությունները, ի՞նչ նպատակ ունի այն, ովքե՞ր են մասնակցում և այլն: Փառատոնի ընթացքում կներկայացվեն Կոմիտասին նվիրված 5 կարճամետրաժ ֆիլմեր»:

Օգոստոսի 20-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է փաստաբան Արման Թամրազյանը: Թեման՝ «2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործով` Կ. Գասպարյանի խախտված իրավունքների և վարույթն իրականացնող մարմնի ակնհայտ ապօրինի որոշումների մասին»: Ասուլիսի ընթացքում կցուցադրվեն թեմային առնչվող տեսագրություններ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ