«Տեսակետ» մամուլի ակումբ - Մտնում են մանկապարտեզ, սերտիֆիկացնում սնունդը, գումարները մի գրպանից մյուսը դնում, որի հետևանքով երեխաներ են թունավորում. Ա. Պողոսյան. Tert.am

Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան՝ մարտի 15-ին ընդառաջ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը մի քանի մտահոգություններ ներկայացրեց։

Նա սկսեց երեխաների առողջությունից և նշեց, թե երբ մեկուկես տարի առաջ տարբեր մանկապարտեզներից 40 երեխաներ միաժամանակ հայտնվեցին հիվանդանոցում, ինքը բոլոր գերատեսչությունների դռներն ընկավ՝ վիճակը բարելավելու:

«Մեզ մոտ չկա համոզվածություն, որ երեխաները պաշտպանված են այդ ամենից: ՀՀ գլխավոր դատախազին, վարչապետին, Սննդի պետական ծառայության հետ հանդիպել եմ բազմիցս, ոչ մեկ գործնական պատասխան չի տրվել»,-ասաց նա և նշեց, թե ընդամենը չորս օր առաջ նորից 9 երեխա է թունավորվել և տեղափոխվել հիվանդանոց:


Արմեն Պողոսյանը նշեց, թե հանդիպել է հանրապետության վարչապետի հետ, ներկայացրել խնդիրը, որից հետո կարգադրվել է, որ վերահսկողության ծառայությունը զբաղվի: Ըստ նրա, նյութերը փոխանցել է, բայց նրան որևէ բան չեն տեղեկացրել:

«Իմ հարցը մեկն է՝ ի՞նչ կա ավելի կարևոր, քան երեխաների առողջությունը, ո՞վ կարող է մտնել երեխաների խոհանոց, սերտիֆիկացնել սնունդը, գումարները մի գրպանից մյուսը դնել, ու երեխաների թունավորում կրկին լինի»,-ասաց նա:

Արմեն Պողոսյանը նշեց, որ Արմավիրում, երբ երեխաների սննդի թունավորում գրանցվեց, իրեն էին զանգահարել և խնդրում էին գտնել սերտիֆիկացմամբ զբաղվող այդ կազմակերպությանը:

«Բայց դե գիտենք՝ ինչի համար են փնտրում, որ հետին թվով թղթեր կազմակերպեն»,-ասաց նա:

Հաջորդ հարցը վերաբերում էր Մաշտոցի պողոտա 7 հասցեում գտնվող շինությանը, որի կառուցման արդյունքում «դաժանաբար ոչնչացվեց 1470 քառ մետր պուրակ»:

«Այգին դաժանաբար ոչնչացվեց և կառուցվեց գոմ։ Իսկ կառուցում է ո՞վ. մարդ, ով ամեն օր հեռուստատեսությամբ քաղաքակրթություն է բացատրում»,-ասաց նա՝ խուսափելով կոնկրետ անունը նշել:

Օգոստոսի 24-ին, ժամը 12.00 Արշակունյաց 16 Ա շենք, բն. 3 հասցեում (1-ին մուտք, 2-րդ հարկ) «Տեսակետ» մամուլի ակումբը կազմակերպում է արտագնա ասուլիս: Բանախոսը՝ փաստաբան Արման Թամրազյան: Թեման՝ «Նոր բացահայտումներ, նոր տեսագրություններ և նոր մեղադրանքներ՝ 2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործի հետ կապված, որտեղ ակնհայտ կերպով խախտվել են Գասպարյանի իրավունքները, և վարույթն իրականացնող մարմինը կայացրել է ապօրինի որոշումներ»: Ասուլիսին ներկա կլինի նաև Կարեն Գասպարյանը:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 23-44-29

Օգոստոսի 22-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբը Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (Արամի 1) կազմակերպում է արտագնա ասուլիս: Բանախոսներն են ՀՀ վաստակավոր արտիստ, «Գութան» փառատոնի հիմնադիր Արսեն Գրիգորյանը, «Ակունք» ազգագրական համույթի հիմնադիրներից Սարգիս Բաղդասարյանը, «Նուբար» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Լուսինե Նազարյանը, «Սասնա ծռեր» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Հովհաննես Մկրտչյանը, «Արեգ» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Արտավազդ Այվազյանը և «Սեբաստացիներ» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Հայարփի Անանյանը: Թեման՝ «Օգոստոսի 23-ին արդեն 6-րդ անգամ կանցկացվի «Գութան» Հայաստանի երգի-պարի ամենամյա փառատոնը, որն այս անգամ նվիրված է Կոմիտասի 150-ամյակին: Որո՞նք են այս տարվա փառատոնի առանձնահատկությունները, ի՞նչ նպատակ ունի այն, ովքե՞ր են մասնակցում և այլն: Փառատոնի ընթացքում կներկայացվեն Կոմիտասին նվիրված 5 կարճամետրաժ ֆիլմեր»:

Օգոստոսի 20-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է փաստաբան Արման Թամրազյանը: Թեման՝ «2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործով` Կ. Գասպարյանի խախտված իրավունքների և վարույթն իրականացնող մարմնի ակնհայտ ապօրինի որոշումների մասին»: Ասուլիսի ընթացքում կցուցադրվեն թեմային առնչվող տեսագրություններ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ