Պաշտոնական - Կայացել է Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանի և ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հանդիպումը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին ու նախարարության փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանին:

Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էր նաև ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կ. Կարապետյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջև կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը շնորհավորել է նախարար Տոնոյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նրան մաղթելով հաջողություններ աշխատանքում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ