Պաշտոնական - Հայաստան­-ՆԱՏՕ հարաբերությունները հիմնված են գիտակցված ընդհանուր շահերի վրա. Սերժ Սարգսյան. 168.am

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՆԱՏՕ-­ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հանդիպումից հետո համատեղ ասուլիսում ՀՀ Նախագահը նշեց, որ այս տարի լրանում է հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի համագործակցության 25­-ամյակը:

«Քառորդ դար առաջ՝ 1992 թվականին էր, երբ նորանկախ Հայաստանն անդամակցեց հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին՝ սկիզբ դնելով ՆԱՏՕ-­ի հետ գործընկերական հարաբերությունների ձևավորմանը: Ուրախությամբ եմ այսօր փաստում, որ քառորդ դարի ընթացքում մեր փոխգործակցությունն աճել ու շարունակաբար համալրվել է նոր բովանդակությամբ՝ դառնալով Հայաստանի Հանրապետության բազմաշերտ անվտանգության համակարգի բաղադրիչներից մեկը: Հայաստան­-ՆԱՏՕ հարաբերությունները հիմնված են գիտակցված ընդհանուր շահերի վրա և ունեն բավականին հարուստ օրակարգ»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը՝ ավելացնելով, որ այն ներառում է թե ամենաբարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, թե գործնական համագործակցության բազմաթիվ օրինակներ:

ՀՀ Նախագահը նշեց, որ ՆԱՏՕ-­ի գլխավոր քարտուղարի հետ երկուստեք կարևորել են քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակի պահպանումն ու պարբերական շփումների շարունակականությունը, ինչպես նաև քննարկել են ՆԱՏՕ-­ի հետ ՀՀ-­ի գործընկերային հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ