«Տեսակետ» մամուլի ակումբ - Թումանյանի թանգարանում առաջին անգամ ներկայացվելու են ձեռագործ գրքեր

Հովհաննես Թումանյանի թանգարանում պատրաստվում են գրողի ծննդյան 148-ամյակին եւ գիրք նվիրելու օրվան: Ինչպես միշտ, այցելուներին հիացնելու ու զարմացնելու են: Փետրվարի 19-ին թանգարանում մեկնակրկում են մի շարք ծրագրեր: Նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ այս անգամ այցելուներին տանելու են «ստվերների թագավորություն»: Նրանց, այսպես ասած, քննելու է պրոֆեսոր տեր Թոդիկյանը: Առաջին անգամ վերականգնվել ու ցուցադրվելու է Թումանյանների ընտանիքի կահույքի մի քանի կտոր: Նապոլեոն Երրորդի ժամանակաշրջանին պատկանող կահույքը տեղադրվելու է հյուրասենյակում, այնպես, ինչպես եղել է Թումանյանի կենդանության օրոք: Առաջին անգամ ներկայացվելու են նաեւ ձեռագործ գրքեր:

«Հատուկ անկյուն ունենք թանգարանում՝ գրքի ատելյե: Այցելուները կարող են մոտավորապես հասկանալ՝ ինչպես է ձեռագործ գիրքն արտադրվում թանգարանում: Դրա կրկնօրինակը չի լինում, դրա ամեն ինչը՝ տառերից սկսած ասեղնագործվում է մինչեւ յուրաքանչյուր կերպարի ստեղծումը, ամբողջը ձեռքի աշխատանք է լինելու: Եւ այնքան փափկություն ունի, որ կարող է փոքրիկների համար բարձ ծառայել»,- նշեց թանգարանի փոխտնօրեն Անի Եղիազարյանը:

yerkirmedia.am

Օգոստոսի 20-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է փաստաբան Արման Թամրազյանը: Թեման՝ «2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործով` Կ. Գասպարյանի խախտված իրավունքների և վարույթն իրականացնող մարմնի ակնհայտ ապօրինի որոշումների մասին»: Ասուլիսի ընթացքում կցուցադրվեն թեմային առնչվող տեսագրություններ:

Օգոստոսի 3-ին, ժամը 12.00 Տուրիզմի հայկական ինստիտուտում (հասցեն՝ Երվանդ Քոչար 12/1, հեռ.՝ 010 520-530, 010 583-229, 010 550-536, 091 22-66-26) տեղի կունենա «Հայկական տուրիզմի զարգացման տեսլականը, ներկան, ապագան, խնդիրները և լուծման ուղիները» թեմայով մամուլի ասուլիս, որի բանախոսներն են Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, «Ավարայր» տուրիստական ընկերության տուրօպերատոր, Տուրիզմի հայկական ինստիտուտի դասախոս Գոհար Մկրտչյանը և Տուրիզմի հայկական ինստիտուտի «Մետաքսի ճանապարհ» ամբիոնի վարիչ Տիգրան Բաբայանը: ԶԼՄ ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

Հուլիսի 30-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, Զորաց քարեր/Քարահունջ պատմամշակութային արգելոցի հնավայրում պեղումներ իրականացնող հնագիտական արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը և «Բնօրրան» ՀԿ տնօրեն Հռիփսիմե Հարությունյանը: Թեման՝ «Բնօրրան» պատմամշակութային ՀԿ-ը նախաձեռնել է քննարկումներ/բանակցություններ ՀՀ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պգդ․, պրոֆեսոր Պ. Ավետիսյանի, և Քարահունջում պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար, պգդ․, պրոֆեսոր Ա. Փիլիպոսյանի հետ։ Նպատակն է՝
կողմերի միջև ստեղծել համագործակցության նոր միջավայր, երկուստեք բացառել ծայրահեղության ցանկացած դրսևորում,
առկա խնդիրների վերհանման ու լուծումներ մշակելու հարցում մեկտեղել ջանքերը։ Ի՞նչ կետեր է պարունակում քննարկումների արդյունքում ստորագրված արձանագրությունը, որո՞նք են արձանագրությունը ստորագրողների հետագա քայլերն ու ծրագրերը»:

Ասուլիսին ներկա կլինի նաև Քարահունջն ուսումնասիրող անկախ հետազոտող Վաչագան Վահրադյանը:

Կից ներկայացնում ենք արձանագրության պատճենը, լրագրողներին խնդրում ենք անպայման ծանոթանալ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ