Պաշտոնական - ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակությանը

Նոյեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորած պատվիրակությանը:

 

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի համատեղ նիստին մասնակցելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ երկու պետությունների կողմից գործադրվող ջանքերին:

Կողմերն ընդգծել են, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերության և ռազմաքաղաքական համագործակցության առավել խորացումը տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանման կարևորագույն գործոններից է:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ