Պաշտոնական - Կարեն Կարապետյանը մեկ տասնյակից ավելի հարցեր դուրս հանեց օրակարգից

Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը մեկ տասնյակից ավելի հարցեր դուրս հանեց օրակարգից:

Ըստ նրա` նախարարություններն ու գերատեսչությունները դեռևս ամբողջությամբ չեն ներկայացրել առաջարկությունները, թե որ հարցերը, գործառույթներն ու որոշումներն են կատարվելու ու որոշվելու իրենց մակարդակում, որպեսզի կառավարություն չգան:

«Տեխնիկական բնույթի և հանրության կողմից հետաքրքրություն չներկայացնող հարցերը առաջարկում են տարբերակել որպես կառավարության նիստին չքննարկվող»,- ասաց Կ. Կարապետյանը:

 

Նյութը` 168 ժամ-ի

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ