Սպորտ - Ավարտվել է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը

Ավարտվել է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Հայ բռնցքամարտիկները տասը քաշային կարգերում պայքարել են Հայաստանի Հանրապետության չեմպիոնի կոչման համար: Հաղթող են ճանաչվել՝

49 կգ քաշային կարգում Գասպար Բաբախանյանը,
52 կգ քաշային կարգում Դավիթ Ասատրյանը,
56 կգ քաշային կարգում Վահե Բադալյանը,
60 կգ քաշային կարգում Կարեն Տոնականյանը,
64 կգ քաշային կարգում Արթուր Քիրաջյանը,
69 կգ քաշային կարգում Գոռ Երիցյանը,
75 կգ քաշային կարգում Վահե Հաբեթյանը,
81 կգ քաշային կարգում Արսեն Հայրապետյանը,
91 կգ քաշային կարգում Նարեկ Մանասյանը,
+91 կգ քաշային կարգում Դավիթ Չալոյանը։

Նշենք, որ առաջնությանը չեն մասնակցել ամառային օլիմպիական խաղերի մասնակիցները: Այս առաջնության մասնակցության արդյունքների հիման վրա ձևավորվելու է բռնցքամարտի ՀՀ հավաքականը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ