«Տեսակետ» մամուլի ակումբ - «Գործարանները գուցե 7-8 ամսում վճարեն խաղողի դիմաց պարտքը». Ավագ Հարությունյան 2016թ. ՀՀ-ում մթե

Aravot.am

 

2016թ. ՀՀ-ում մթերվել է խաղողի 95 տոկոսը՝ 105 հազար տոննա՝ մեկ կիլոգրամի դիմաց 115-117 դրամով: Այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: «Աճի տեմպեր կան նախորդ տարվա համեմատ: Նաեւ սպիրտի արտահանումն է աճել: Կարծես ճգնաժամից դուրս ենք գալիս, թեեւ նախորդ տարվա կուտակված պարտքերը դեռ կան: Չի նշմարվում, որ նախորդ տարվանից պարտք մնացած գործարանները մոտ ապագայում միանգամից կմարեն պարտքը»,-ասաց նա: Ավագ Հարությունյանը նշեց, որ նախորդ տարվանից դեռեւս 650 միլիոն դրամ կա վճարելու. «Դա այն գումարն է, որի դիմաց գրավ չկա, ուստի դրա միանվագ ստացման հույսեր չկան: Գուցե գործարանները 7-8 ամսում դա փակեն: Այս տարվա խաղողը դարձյալ պարտքով է վերցված, բայց վճարման հստակ ժամկետներ են սահմանված»: Բանախոսը նկատեց, որ նախորդ տարի խաղողի մթերման հարցում լարվածությունը մեծ էր, քանի որ բերքը շատ էր, իսկ գյուղացիներն ուզում էին այն բարձր գնով մթերել. «Իրականում գինը ցածր է՝ 145-150 դրամ: Որոշ գործարանների պարտադրվեց բարձր գնով մթերել: Գյուղացիները գիտեին, որ գործարանների վիճակը վատ է, չէին մթերի, այդ պատճառով Կառավարությանը ստիպեցին գործարաններին ստիպել մթերել»: Հարությունյանն անդրադարձավ նաեւ աղավնաձորցիների խնդրին՝ ասելով, որ պարտքի մեծ մասը «Վեդի Ալկոն» մարել է, լարվածությունը թուլացել է. «Մի քանի փոքր ընկերություններ դեռ չեն մարել: Խնդիրն այնքան է խորացել, որ նոր կառավարությունից սպասվում է շատ ավելին, քան կարելի է սպասել: Թե ինչպիսին կլինի խաղողագործության եւ գինեգործության շուրջ կառավարության քաղաքական լուծումը, պարզ կլինի վերջինիս ներկայացրած ծրագրից»:

 

 

168.am

 

 

Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և Երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Երիտասարդաց միության ներկայացուցիչները: Թեման՝ «Կիրականացվի «Բերքից լավագույնը զինվորներին» ծրագիրը: Ո՞րն է ծրագրի նպատակը, որտե՞ղ է այն իրականացվելու, ովքե՞ր են մասնակիցները, և ո՞րն է ծրագրի այս տարվա առանձնահատկությունը»:

 

Ժամը 13.00 հյուրերն են «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, մահապարտներից Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր), Մարտին Մարտիրոսյանը և Սուրիկ Խաչատրյանը: Թեման՝ «Մահապարտների հաղթանակի դափնեպսակը. սեպտեմբերի 18-ը Վաղուհասի, Հարությունագոմերի և Չլդրանի ազատգրման օրն է»:

 

Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը և ՀՊՏՀ Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը: Թեման՝ «Հունվարի մեկից ավտոմեքենաների մաքսազերծման գնի բարձրացումն ու դրա հնարավոր ազդեցությունը տնտեսության վրա: Վարորդների բալային համակարգը. առավելություններ և թերություններ: Տեսախցիկների խնդիրը, հարակից հարցեր»:

Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Թեման՝ «Մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները և տնտեսության մեջ տեղի ունեցող գործողությունները»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ