«Տեսակետ» մամուլի ակումբ - Ռուս-թուրքական տնտեսական շահերը կարող են ստվերել ինքաթիռի խոցումից հետո առաջացած ճգնաժամը

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա կատարած այցը ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո առաջացած ճգնաժամը հաղթահարելու շատ կարևոր քայլ էր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

«Շուտով արդեն կլրանա մեկ տարի, ինչ թուրքական կործանիչները խոցեցին ռուսական ռազմական ինքաթիռը, որը ճանապարհ բացեց շատ լուրջ ճգնաժամի: Եվ տեսնում ենք, որ արդեն երկու օր առաջ այդ ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ ևս մեկ շատ կարևոր և որոշիչ քայլ կատարվեց: ՌԴ նախագահը այցելեց Թուրքիա, որտեղ հանդիպումներ ունեցավ Էրդողանի հետ և օրակարգում բավական կարևոր հարցեր քննարկվեցին», - նշեց թուրքագետը:

Նա հատկապես ընդգծեց, որ երկու նախագահների՝ Պուտինի և Էրդողանի հանդիպումների օրակարգի «մեխը տնտեսությունն է եղել»:
«Իհարկե, հանդիպումների մեխը տնտեսությունն էր, հատկապես էներգետիկ ոլորտում համագործակցությունը», - ասաց Գ.Պետրոսյանը:

Նրա խոսքով, չնայած ռազմաքաղաքական ճակատում ունեցած երկուստեք տարաձայնություններին, տնտեսական հարցում երկու երկրների միջև համագործակցությունն առանձնահատուկ և գերակա դիրք ունի:

«Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում տնտեսական համագործակցությունն առանձնահատուկ և գերակա դիրք ունի: Եթե ռազմաքաղաքական ճակատում նրանք հակադիր բևեռներում են, ապա տնտեսական առումով այնպիսի կապակցված շահեր և հետաքրքրություններ ունեն, որոնք կարող են անգամ ինքաթիռի խոցման նման շատ լուրջ քայլը ստվերել», - նշեց Գ.Պետրոսյանը:

 


 
 

Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և Երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Երիտասարդաց միության ներկայացուցիչները: Թեման՝ «Կիրականացվի «Բերքից լավագույնը զինվորներին» ծրագիրը: Ո՞րն է ծրագրի նպատակը, որտե՞ղ է այն իրականացվելու, ովքե՞ր են մասնակիցները, և ո՞րն է ծրագրի այս տարվա առանձնահատկությունը»:

 

Ժամը 13.00 հյուրերն են «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, մահապարտներից Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր), Մարտին Մարտիրոսյանը և Սուրիկ Խաչատրյանը: Թեման՝ «Մահապարտների հաղթանակի դափնեպսակը. սեպտեմբերի 18-ը Վաղուհասի, Հարությունագոմերի և Չլդրանի ազատգրման օրն է»:

 

Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը և ՀՊՏՀ Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը: Թեման՝ «Հունվարի մեկից ավտոմեքենաների մաքսազերծման գնի բարձրացումն ու դրա հնարավոր ազդեցությունը տնտեսության վրա: Վարորդների բալային համակարգը. առավելություններ և թերություններ: Տեսախցիկների խնդիրը, հարակից հարցեր»:

Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Թեման՝ «Մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները և տնտեսության մեջ տեղի ունեցող գործողությունները»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ