Պաշտոնական - Սկսվում է Հռոմի պապի այցը Վրաստան և Ադրբեջան

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն սկսում է եռօրյա այց Վրաստան և Ադրբեջան, տեղեկացնում է Վատիկանի մամուլի ծառայությանը: Պապը կհանդիպի այդ երկրների քաղաքական ու կրոնական առաջնորդների հետ:

 

Պապի առաջին կանգառը Թբիլիսին է լինելու: Նա օդանավակայանից ուղևորվելու է Նախագահական պալատ՝ հանդիպելու Վրաստանի ղեկավար Գեորգի Մարգվելաշվիլիին:

 

Հոկտեմբերի 1-ին Ֆրանցիսկոսը Միխաիլ Մեսխիի անվան մարզադաշտում պատարագ կմատուցի: Հոկտեմբերի 2-ին Հռոմի պապը մեկնելու է Բաքու: Ադրբեջանում նա նախ պատարագ կմատուցի, ապա կհանդիպի այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին: Բաքվում Ֆրանցիսկոսը հանդիպելու է տարբեր կրոնական համայնքների ներկայացուցիչների հետ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ