Սպորտ - ՉԼ. Արսենալը, ՊՍԺ-ն, Բարսելոնան հաղթանակներ տարան

Չեմպիոնների լիգայի խաղարկութան խմբային փուլում կայացել են A, B, C, D խմբերի երկրորդ տուրի խաղերը:

 

A խմբում Արսենալը 2-0 հաղթել է Բազելին, ՊՍԺ-ն՝ 3-1 Լյուդոգորեցին: Արսենալն ու ՊՍԺ-ն ունեն 4-ական միավոր, Բազելն ու Լյուդոգորեցը՝ մեկական:

 

B խմբում Բեշիքթաշ-Դինամո հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով, Նապոլին 4-2 առավելության է հասել Բենֆիկայի նկատմամբ: Նապոլին ունի 6 միավոր, Բեշիքթաշը՝ 2, Դինամոն և Բենֆիկան՝ 1-ական միավոր:

 

C խմբում Բարսելոնան 2-1 առավելության է հասել Մյունխենգլադբախի Բորուսիայի նկատմամբ, Սելթիկ-Մանչեսթեր Սիթի խաղն ավարտվել է 3-3 հաշվով: Բարսելոնան ունի 6, Սիթին՝ 4, Սելթիկը՝ 1 միավոր, Բորուսիան միավոր չունի:

 

D խմբում Ատլետիկոն 1-0 հաղթել է Բավարիային, Ռոստովն ու Էյնդհովենը 2-2 են խաղացել: Ատլետիկոն ունի 6, Բավարիան՝ 3, Էյնդհովենն ու Ռոստովը՝ 1-ական միավոր:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ