Սպորտ - «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալը» և «Բարսելոնան» արգելված են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գաղափարախոսներն արգելել են իրենց տարածքում երևալ հայտնի ֆուտբոլային ակումբների և հավաքականների մարզաշապիկներով: Դրանց շարքում են հայտնվել «Ռեալը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Միլանը», Գերմանիայի հավաքականը և այլ թիմեր: Այդ մասին հաղորդել է Bleacherreport-ը:

 

Ահաբեկիչները նորամուծությունը բացատրել են նրանով, որ այդ թիմերի նկատմամբ սերը հակասում է իսլամին և կռապաշտություն է: Նրանք խոստացել են մտրակի 80 հարված նրանց, ովքեր կխախտեն կանոնը:

 

Իսլամիստների արգելքն ընդգրկում է նաև «համբույր» բառը և Մադոննային:
Պատժամիջոցների տակ են հայտնվել գրեթե բոլոր հայտնի թիմերը, որոնք համագործակցում են Adidas-ի և Nike-ի հետ:

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ