Պաշտոնական - Արտեմ Ասատրյանի ելույթը՝ Ծերացման հիմնահարցերին նվիրված միջազգային գիտաժողովում

Հարգելի գործընկերներ, հարգարժան հյուրեր,

Ողջունում եմ Ծերացման հիմնահարցերին նվիրված միջազգային գիտաժողովի անցկացումըՀայաստանում և կարևորում եմ մեր գործընկերների ջանքերը այս ընթացքում կատարվածաշխատանքների համար:

 

Պատահական չէ, որ գիտաժողովն անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում, քանի որ, դեռևո2002թ Հայաստանը ստորագրել է ՄԱԿ-ի «Ծերության խնդիրների վերաբերյալ Մադրիդի միջազգայինգործողությունների պլանի ռեգիոնալ իրականացման ռազմավարությունը» և ինչպես ամբողջաշխարհում, այնպես էլ այսօր Հայաստանում բնակչության ծերացման խնդիրները շատ ակտուալ են ևիրական մարտահրավեր են հասարակության համար: Միևնույն ժամանակ պետք է փաստենք, որ մենքմեր տարեցների ներուժը, փորձը կարողությունները հնարավորության սահմաններում պետք էօգտագործենք՝ իր բարօրություն մեր հասարակությանը:

 

Այս տարի Հայաստանը ներկայացրել է իր՝ թվով երրորդ զեկույցը՝ Հայաստանի Հանրապետությունում«Ծերացման հիմնախնդիրների վերաբերյալ մադրիդյան միջազգային գործողությունների պլանիիրականացման տարածաշրջանային ռազմավարության» կատարման վերաբերյալ:

 

Ստորագրելով Ծերացման Մադրիդյան Ռազմավարությունը, Հայաստանի Հանրապետությունըպարտավորվել է իր երկրում իրականացնել այդ փաստաթղթի դրույթները, մասնավորապես` 10հանձնառությունները, որոնք էլ հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության համար մշակելուիր ազգային ռազմավարական ծրագիրը, այսպես՝ ՀՀ կառավարությունը 2012թ. հավանությանարժանացրեց «Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցներիսոցիալական պաշտպանության ռազմավարություն և դրա իրականացման 2012-2016 թվականներիգործողությունների ծրագիրը», քանի որ ծերացող բնակչություն ունեցող երկիրը իրավունք չունիանմասն մնալ համաշխարհային գործընթացներից:

 

Մեր երկրի համար կարևոր ուղենիշային այս փաստաթղթերի գլխավոր նպատակը` միասնական ևհամակարգված քաղաքականության մշակման ու իրականացման արդյունքում, հասարակության բոլորտարիքի մարդկանց, հատկապես` տարեց բնակչության համար, հավասար հնարավորություններիստեղծումն ու կյանքի արժանապատիվ պայմաններ ապահովելն է, զարգացնելով այսօր գործողսոցիալական ծառայությունների համակարգը և ներդնելով ծառայությունների նոր մոդելներ, որոնքհիմնված կլինեն տարեց մարդու գնահատված կարիքների վրա:

 

ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին վարվող քաղաքականությունը հիմնված է սոցիալականծառայությունների տրամադրումը գնահատված կարիքների հիման վրա իրականացնելու սկզբունքիհիման վրա, որը իսկապես կարևորագույն մոտեցում է: Այսօր մենք չենք սահմանափակվում միայնդրամական միջոցների տրամադրմամբ, այլ փորձում ենք սոցիալական ծառայությունները մոտեցնել դրակարիքը ունեցող մարդկանց, որտեղ լրջագույն դերակատարում ունի սոցիալական աշխատողիինստիտուտը: Իհարկե ոչ պետական հատվածի մեր գործընկերները վաղուց են այդ աշխատանքները այսձևաչափով իրականացնում: Վստահ եմ, որ մեր համտեղ ուժերով հանրավոր կլինի մեր տարեցներիբոլոր խնդիրներին համապարփակ լուծում տալ: Այս առումով մեծապես կարևորում եմ ազգայինմակարդակում սոցիալական համագործակցության համաձայանգրի ստորագրումը և դրա հիմանինստիտուցիոնալ նոր ձևաչափերի ապահովումը, պետական և ոչ պետական հատվածիհամագործակցության մեխանիզմների ներդրումը, որն առաջիկայում մեզ հնարավորություն է տալուամբողջապես իրականացնել այն ծրագրերը, որոնք իրականացվում ենք պետական բյուջեի միջոցների ևմասնավոր հատվածի ջանքերով:

 

Ծրագրերի հասցեականությունն ապահովելու, արդյունավետությունը բարձրացնելու համար ստեղծվելեն հստակ նախադրյալներ, և մենք այդ առումով կարևորում ենք այս համագործակցությունը: Երկօրյաայս գիտաժողովը, որն անցկացվում է Հայաստանում,միսկապես մեծ ներդրում կունենա այսհիմնախնդիրներին հետագա լուծումներ գտնելու աշխատանքներում:

 

Այստեղ են նաև այլ երկրների մեր գործընկերները, և մենք կարևորում ենք նաև միջազգային փորձը և այլերկրներում նմանատիպ խնդիրներին լուծումներ տալու նրանց մոտեցումները, որոնք, վստահ եմ,կներակայացվեն այս գիտաժողովի ընթացքում:

 

Կներկայացվի նաև Հայաստանի Հանրապետությունում տարեցների սոցիալական կարիքների ևտարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրելու հայեցակարգում ներկայացված նորմոդելների նկատմամբ պահանջարկի ուսումնասիրության տվյալների վերլուծությունը, որնիրականացվել է մեր գործընկեների աջակցությամբ, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում:Ուսումնասիրությամբ փորձ է արվում ողջ հանրապետությունում ըստ թիրախ խմբերի և կարիքներիգնահատման մեթոդաբանությամբ, վեր հանել տարեցների ոլորտում առկա կարիքները և ներկայացնել,թե ինչպիսի ծրագրեր ու մեխանիզմներ են անհրաժեշտ դրանց լուծման համար: Այս առումով ևսկարևորում եմ այս գիտաժողովի ներդրումը մեր հետագա աշխատանքներում և ՀՀ կառավարությանանունից ուզում եմ ասել, որ ՀՀ կառավարությունը հաստատակամ է ոլորտում բարձրացվածխնդիրներին գործընկերների հետ համատեղ ուժերով լուծումներ տալ:

 

Մեկ անգամ ևս ողջունում եմ գիտաժողովի բոլոր մասնակիցներին և երկօրյա աշխատանքներումհաջողություն եմ մաղթում:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ