Սպորտ - Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիան մասնակցել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառման

Շենգավիթ վարչական շրջանի թիվ 27 դպրոցում կազմակերպել է հանդիսավոր միջոցառում`նվիրված ՀՀ անկախության 25-­ամյակին:

 

Միջոցառմանը ֆեդերացիան մասնակցել է Վահե Նազարեթյանի և Վազգեն Միքայելյանի գլխավորությամբ: Ֆեդերացիայի երիտասարդ մարզիչները իրենց սաների հետ միասին ներկաներին հիացրել են մասնագիտական կարողություններով և ֆիզիկական ուժի ցուցադրմամբ:

 

«Սիրելի Հայրենակիցներ, շնորհավորում եմ ՀՀ անկախության 25-­րդ տարեդարձի առթիվ: Մեր անկախ պետությունը այս տարիների ընթացքում ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ ու հաղթանակներ: Մեր անկախությունը չի կարող վտանգվել, քանի որ կա ու լինելու է հայոց հզոր բանակը»,­- նշել է ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը:

 

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ