Սպորտ - Հայաստանի Մ-19 աղջիկների հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնության ընտրական փուլին

Սեպտեմբերի 15-ից 20-ը Լեհաստանում տեղի կունենա Եվրոպայի մինչև 19 տարեկան աղջիկների 2017 թ. առաջնության որակավորման փուլի A խմբի մրցաշարը:

 

Հայաստանի մինչև 19 տարեկան աղջիկների հավաքականի մրցակիցները կլինեն Նորվեգիայի, Ռումինիայի և տանտերերի՝ Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստուհիները:

 

Սեպտեմբերի 15-ին մեր թիմը կմրցի Նորվեգիայի, սեպտեմբերի 17-ին՝ Ռումինիայի և սեպտեմբերի 20-ին՝ Լեհաստանի հավաքականների հետ: Պատրաստվելով մրցաշարին՝ Հայաստանի մինչև 19 տարեկան աղջիկների հավաքականն անցկացնում է ամենօրյա մարզումներ: Թիմը Լեհաստան կմեկնի սեպտեմբերի 13-ի առավոտյան:

 

Հավաքականի գլխավոր մարզիչ Լիանա Հայրապետյանը հրավիրել է 18 ֆուտբոլիստուհիների.

Պայծառ Ասատրյան Երևան ԼՀ

Նոռա Եղյան Երևան ԼՀ

Նելլի Խալաթյան Երևան ԼՀ

Գայանե Սարդարյան Երևան ԳՄ

Լուիզա Ղազարյան Երևան ԼՀ

Մարիա Սախինովա Երևան ԼՀ

Գայանե Անտոնյան Սիս-Կիլիկիա

Կիմա Անտոնյան Երևան ԼՀ

Զարուհի Դիլաքյան Երևան ԳՄ

Կարինե Վահրադյան Երևան ԼՀ

Հեղինե Չոփիկյան ԱՖԴ Արթիկ

Էմմա Բաբոյան ԱՖԴ Արթիկ

Օկսաննա Պիզլովա Տրիբունա Գյումրի

Մարիամ Ցոլակյան Տրիբունա Գյումրի

Սաթենիկ Հովհաննիսյան Տրիբունա Գյումրի

Լենա Անդրիասյան Երևան ԼՀ

Կարինե Խաչատրյան Երևան ԳՄ

Ռիտա Գրիգորյան ԱՄՆ:

 

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ