«Տեսակետ» մամուլի ակումբ - Թուրքիան փորձում է շարժվել հարավ ու մի «կտոր կրծել»

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին,  «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն էին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը,  Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը և Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի տնօրեն Արեգ Միքայելյանը: : Ասուլիսներին ներկա էին հետևյալ լրատվամիջոցները. 

 

Հ1,

հ2,

Արարատ,

Կենտրոն,

Արմենիա,

ԱՐ,

Արմենպրես,

Հայկական ժամանակ,

Новости-Армения,

aravot.am,

Panorama.am,

Vesti.am,

News.am,

Operativ.am,

US Armenia,

asekose,am

 

asekose.am

 

Թուրքիան փորձում է շարժվել հարավ ու մի «կտոր կրծել»


«10 օրից ավելի է, որ Թուրքիան Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ է իրականացնում, իսկ սա որոշակի՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի հետ դիվանագիտական պայմանավորվածությունների արդյունք է»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը՝ հավելելով.

«Թուրքիան իր գործողությունը սկսեց այն օրը, երբ ԱՄՆ փոխնախագահ Բայդենը պաշտոնական այցով գտնվում էր Թուրքիայում և ասուլիսի ժամանակ ասաց, որ այդ գործողությունը համաձայնեցված էր դաշնակիցների հետ: Սա նշանակում է, որ Էրդողանի դիվանագիտական լարախաղացությունը, որը կատարում էր վերջին շրջանում, տվեց իր արդյունքը»:

Թուրքագետը նկատում է՝ պաշտոնապես Թուրքիան պայքարում է ԻՊ-ի դեմ, բայց դա այդպես չէ.

«Այս երկիրը բազմիցս է հայտարարել, որ իր սահմաններում թույլ չի տա քրդական միջանցքի կամ որևէ միավորման ստեղծումը: Երկրորդ՝ ցանկանում է իր ներկայությունն ապահովել Սիրիայի տարածքում, շարժվել հարավ ու մի «կտոր կրծել» ու ավելացնել դեռևս 30-ական թվականներին վերցված Հաթայի շրջանին»,-ասաց Անուշ Հովհաննիսյանը:

Թուրքագետի խոսքով՝ Սիրիայում Թուրքիայի առկայության դեպքում վտանգված է սիրիահայության ապագան:

Նշենք, որ օգոստոսի 24-ի վաղ առավոտյան թուրքական օդուժն ու հրետանին ծանր հրետակոծության են ենթարկել Թուրքիայի հետ սահմանակից Ջերաբլուսի շրջանը, որը գտնվում է «Իսլամական պետության» հսկողության տակ։

 

 

 

aravot.am

 

 

 

 

vesti.am

 

«Ծուխն առանց կրակ չի լինում». Թևան Պողոսյանը՝ վարչապետի հրաժարականի լուրերի մասին

 

Մամուլում այս օրերին շատ են շրջանառվում անձերի փոփոխության մասին լուրերը, բայց փոփոխությունը պետք է լինի համակարգային: Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողնեերի հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

Նշենք, որ վերջին օրերին շրջանառվում է վարչապետի հրաժարականի մասին տեղեկությունները: Հարցին, թե որքանով է հավաստի այդ լուրը, Պողոսյանը պատասխանել է. «Ծուխն առանց կրակ չի լինում»:

Պատգամավորի կարծիքով՝ այժմ հանրության գլխավոր ակնկալիքն ինչ-որ փոփոխություն տեսնելն է: Նրա խոսքով՝ Հայաստանում այնպիսի համակարգ պետք է ձևավորվի, որ սխալ կառավարման մեղավորները պատասխան տան:

Թևան Պողոսյանը խոսել է նաև արցախյան հիմնախնդրի մասին՝ նշելով, որ ապրիլյան դեպքերից հետո Հայաստանը դասեր ստացավ, բայց դրանից ինչ-որ բան քաղե՞ց, թե՞ ոչ՝ դժվարանում է ասել:

Ըստ նրա՝ ի տարբերություն ՀՀ-ի, Արցախում ապրիլյան պատերազմից հետո դասեր քաղել են.

-Արցախում նոր մտածելակերպ կա, նոր մոտեցում անվտանգության խնդիրներին: Այժմ այնպիսի ընկալում գոյություն ունի, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է,- ասել է պատգամավորը:

Պողոսյանի համոզմամբ, սակայն, առանց հզոր Հայաստանի չի կարող հզոր Արցախ լինել և այն, ինչը որ կատարվում է Արցախում՝ չի կարող երկարատև լինել:

Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և Երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Երիտասարդաց միության ներկայացուցիչները: Թեման՝ «Կիրականացվի «Բերքից լավագույնը զինվորներին» ծրագիրը: Ո՞րն է ծրագրի նպատակը, որտե՞ղ է այն իրականացվելու, ովքե՞ր են մասնակիցները, և ո՞րն է ծրագրի այս տարվա առանձնահատկությունը»:

 

Ժամը 13.00 հյուրերն են «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, մահապարտներից Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր), Մարտին Մարտիրոսյանը և Սուրիկ Խաչատրյանը: Թեման՝ «Մահապարտների հաղթանակի դափնեպսակը. սեպտեմբերի 18-ը Վաղուհասի, Հարությունագոմերի և Չլդրանի ազատգրման օրն է»:

 

Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը և ՀՊՏՀ Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը: Թեման՝ «Հունվարի մեկից ավտոմեքենաների մաքսազերծման գնի բարձրացումն ու դրա հնարավոր ազդեցությունը տնտեսության վրա: Վարորդների բալային համակարգը. առավելություններ և թերություններ: Տեսախցիկների խնդիրը, հարակից հարցեր»:

Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Թեման՝ «Մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները և տնտեսության մեջ տեղի ունեցող գործողությունները»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ