Սպորտ - Կիևում պարգևատրել են օլիմպիական մրցանակակիրներին

Կիևում պարգևատրել են օլիմպիական մրցանակակիրներին
Կիևի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոն հանձնել է պարգևները կիևցի օլիմպիականներին և նրանց մարզիչներին, ովքեր մեդալներ են նվաճել Ռիո դը Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում:

 

Կլիչկոն նշել է, որ մեդալակիրները մայրաքաղաքի իշխանություններից կստանան բնակարաններ, հողատարածքներ և դրամական պարգևներ:

 

Ոսկե մեդալի համար մայրաքաղաքի օլիմպիականները կստանան 120 հազար գրիվնի, արծաթե մեդալի համար՝ 100 հազար, և բրոնզե մեդալի համար՝ 80 հազար: Մարզիչները կստանան մարզիկների պարգևների 50 տոկոսը:

 

«Մենք որոշում ենք կայացրել հատկացնել 3 հատ 1 սենյականոց բնակարաններ Աննա Ռիզատդինովայի, Ելենա Վորոնինայի և Վյաչեսլավ Լավրուխինի համար, 1 հատ 2 սենյականոց բնակարան Արթուր Դզիգասովի համար և 3 հատ հողատարածք Օլեգ Վերնյաևի, Ժան Բելենյուկի և Պավել Տիմոշենկոյի համար»,- հաղորդել է Վիտալի Կլիչկոն:

 

 


Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ